Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Իրանը փորձում է Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ խաղադրույք կատարել և իր արտաքին քաղաքականության սլաքն ուղղել դեպի արևելյան տերություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, Իրանի նախագահ Ռայիսին հայտարարել է, որ պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել այլ երկրների հետ Իրանի համագործակցության ընդլայնմանը։ Ինչպե՞ս եք գնահատում։ Իսկապե՞ս Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվում։

-Իրանի նոր կառավարությունն ընդգծում է, որ ՀԳՀԾ-ն այլևս երկրի առաջնահերթությունը չէ, և արտաքին քաղաքականության օրակարգում ներառվել է տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումը, հատկապես հարևանների հետ:

Այն, ինչ տեղի ունեցավ Իրանի ԱԳ նախարարի՝ Նյու Յորք կատարած այցի ժամանակ վկայում է Իրանի արտաքին քաղաքականության նոր սկզբունքի մասին և եթե այս ընթացքը շարունակվի արտաքին ոլորտում, Թեհրանը լուրջ քայլեր կձեռնարկի տարբեր երկրների, հատկապես հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործում: Նյու Յորքում Իրանի արտգործնախարարի հանդիպումները ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետությունը նոր հեռանկար է վարում արտաքին քաղաքականության ոլորտում, որը հիմնված է աշխարհի բոլոր երկրների և ոչ միայն արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա: ՄԱԿ -ի նիստերի ընթացքում ՀԳՀԾ-ի թեմայով հանդիպումների բացակայությունը վկայում է Իրանի նախագահ Ռայիսիի արտաքին քաղաքականության նոր մոտեցման մասին:

Հատկանշական է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Նյու Յորքում ընդգծել էր, որ Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը հարևանների և տարածաշրջանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, որ ԱՄՆ-ն պետք է իմանա, որ բոլոր փոխզիջումները մեկ անգամ տեղի են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում: Ուստի Վիեննայի բանակցությունները ոչ թե նոր համաձայնագրի համար են, այլ ապահովելու Միացյալ Նահանգների ամբողջական և երաշխավորված վերադարձը ՀԳՀԾ և 2231 բանաձևով ստանձնած պարտավորություններին և չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

-Իրանի որդեգրած նոր քաղաքականությունն ինչո՞վ է պայմանավորված։

-Իրանի որդեգրած նոր քաղաքականությունը վկայում է այն մասին, որ այժմ Իրանը փորձում է Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ խաղադրույք կատարել և իր արտաքին քաղաքականության սլաքն ուղղել դեպի արևելյան տերություններ և հատկապես տարածաժրջանային համագործակցությունների և տնտեսական, քաղաքական և թերևս ապագայում անվտանգային պայմանագրերի ու համագործակցային կազմակերպությունների վրա, այդ թվում ԵԱՏՄ, ՇՀԿ և միգուցե Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի քաղաքական ու ռազմական զարգացումներին, Իրանը փորձի իր համագործակցությունն ընդլայնել նաև ՀԱՊԿ-ի հետ։

Անկասկած, Իրանի լիարժեք ընդգրկումը Շանհայի Համագործակցության կազմակերպության կազմում մեծ հաջողություն էր Իրանի նոր կառավարության համար, ինչը մասամբ երաշխավորում է Իրանի ազատ առևտրական կապերի ամրապնդմանը այս կազմակերպության անդամ երկրների հետ և իրանական նավթի անարգել վաճառքը ասիական երկրներին՝ իհարկե նկատի առնելով Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված բանկային և ֆինանսական փոխանակումների սահմանափակումներին, այդուամենայնիվ, Իրանը հույս ունի, որ ՇՀԿ ապրանքափոխանակումների և կազմակերպության գերակայող ուժի այսինքն Չինաստանի օգնությամբ կարող է ֆինասական փոխանակումներ կատարել անդամ մյուս երկրների հետ և թեթևացնել ԱՄՆ-ի կողմից երկրի վրա գործադրվող ճնշումները։ Անկեղծ ասած մինչ այժմ Իրանի այս քաղաքականությունը հաջողել է, և չնայած երկրի ներսում արտարժույթի և գների աճին, Իրանը կարողացել է ավելի քան 8 տարի դիմակայել ԱՄՆ-ի տնտեսա-քաղաքական ավերիչ ճնշումներին և այժմ փորձում է ՀԳՀԾ-ի հարցով խուսափել անարդյունավետ բանակցություններից և գործնական քայլեր ձեռնարկել ասիական երկրների ու հարևան երկրների հետ համագործակցությունների ընդլայնման ողղությամբ։

-Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս փուլում որքանո՞վ է հնարավոր։

-Մի քանի տարի է՝ Իրանը փորձում է անդամակցել ԵԱՏՄ-ին, որի դարպասը դիտում է Հայաստանը, քանի որ Հայաստանը որպես վստահելի և անվտանգ հարևան՝ կարող է ցամաքային ճանապարհով և թե Արևմուտքի ու Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երկիր օգնել Իրանին Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգստով Կապել Սև Ծով և Արևելյան եվրոպայի երկրների հետ։

Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականության միակողմանի ուղղությունը, որը ամբողջությամբ ուղղված է դեպի Ռուսաստան, մի քիչ փոփոխության ենթարկել, փորձի Իրանում նոր կառավարություն ձևավորելուն և Իրանի նոր քաղաքականության հետ համակարգել և ստեղծված առիթն օգտագործել իր հարավային կարևոր և հզոր հարևանի հետ առևտրատնտեսական և տրանզիտային ու ապրանքափոխանակումների համագործակցությունը և մշակութային շփումները առավել ընդլայնելու։ Անկասկած, Իրանի նման մի հզոր երկրի հարևանությանը և բարեկամությունը Հայաստանի հետ կարող է Հայաստանի նման փոքր պետության համար խթանիչ ուժ հանդիսանալ տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և դեպի Պարսից ծոց ու ՇՀԿ անդամ երկրներ և մասնավորաբար Հնդկաստանի հետ իր առևտրական ու անվտանգային կապերը ամրապնդելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում