Thursday, 08 06 2023
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը

Էրդողանն իր թարգմանիչին ԱԳՆ-ից չի վերցրել, մենք չենք իմանա, թե նա իրականում ինչ է խոսելու Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ

Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է` հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ և փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր»: «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չկա, միաժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն», ֊ ասել է նա:

Չկարգավորված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը նշել է խաղաղության համաձայնագրի բացակայությունը: «Դա անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա», ֊ հայտարարել է Իբրահիմ Քալընը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշում է՝ հիշյալ անձը ոչ միայն Էրդողանի խոսնակն է, այլ գլխավոր խորհրդականը, իսկ թուրք անկախ  դիտորդները նրան նույնիսկ քողարկված արտգործնախարար են համարում․«Նշվում է նաև, որ այդ արարածը Լոնդոնում սերտ կապերի մեջ է գլոբալ ուժերի ներկայացուցիչների հետ։ Փաստորեն սրան համարում են իրական արտգործնախարար, արտաքին խնդիրները նա է լուծում, ոչ թե Չավուշօղլուն։ Հետևաբար նրա ասածներին պետք է լուրջ վերաբերել, բայց նաև նշեմ, որ նա որևէ նոր բան չի ասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները կաթվածահար վիճակում են ու միանգամայն նպաստավոր է, որ Թուրքիան հենց ներկա պահին կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ․«Բացի այդ նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյան կարգավորման 3+3 ձևաչափը։ Դա ենթադրում է, որ պետք է լինի Հայաստան, Ռուսաստան Ադրբեջան + տարածաշրջանային երկրներ՝ Իրան, Թուրքիա ու Վրաստան։ Սա է վտանգավոր։ Վրաստանն իհարկե վտանգավոր չէ, բայց Վրաստանն այնտեղ մեծ դերակատարում չի ունենա։ Պարսիկներն ու թուրքերն ինչպե՞ս են նույն ձևաչափում աշխատելու՝ սա զարմանալի է։ Իրանն էլ Հայաստանի պարագայում այնքան վստահելի բարեկամ չէ։Միաժամանակ նշվում է, որ բոլոր մասնակիցները կողմն են՝ բացառությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հուսանք, որ հետևողական կլինի Փաշինյանն ու ընդառաջ չի գնա»,-ընդգծեց նա։

Չաքրյանն ուշագրավ է համարում նաև Պուտին-Էրդողան հանդիպման ձևաչափը․«Լինելու է Պուտինը, Էրդողանը և թարգմանիչ։ Խոսակցությունը չի արձանագրվելու։ Լինելու են միայն Պուտինն ու Էրդողանը։Թուրքիայի արտգործնախարարությունը ևս չի կարողանալու մանրամասներ իմանալ, եթե դա չցանկանա Էրդողանը։ Նա էլ կասի այնքան, որքան իրեն ձեռնտու է։Երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպեց Բայդենի հետ, նույնպես  առանձնազրույցի տեսքով եղավ, ներկա էր մի թարգմանիչ, որն արտգործնախարարությունից չէր։ Իր նախկին կուսակիցներից մեկի դուստրն էր։Բայց ընդունված է, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ թարգմանիչին տրամադրում է արտգործնախարարությունը։ Հետևաբար թուրք դիտորդները ճիշտ են ասում, որ իրական արտգործնախարարը ոչ թե Չավուշօղլուն է, այլ  նրա խոսնակը։ Դա է վտանգավոր։ Եթե արտգործնախարարությունից է թաքցնում, մենք շատ բան չենք իմանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում