Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Բրիտանիան կարևորում է Հայաստանի դերը կլիմայի փոփոխության դեմ արշավում

Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ և ամենաառաջնահերթ գլոբալ մարտահրավերներից է, որի չեզոքացմանն ուղղված համառ ջանքեր են գործադրում աշխարհի տասնյակ երկրներ՝ փորձելով սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը: Այս գործընթացում առանցքային դեր է խաղում Մեծ Բրիտանիան՝ ի թիվս այլ երկրների կարևորելով նաև Հայաստանի դերակատարությունը:

Այդ մասին «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և կառավարման համաշխարհային և հայաստանյան հեռանկարները» խորագրով համաժողովի մեկնարկին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ կարևորագույն այդ արշավում՝ չնայած այն հանգամանքին, որ փոքր երկիր է արտանետումների առումով:

«Մենք պետք է ուղիներ գտնենք սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանի սահմաններում: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանը նույնպես խաղա իր դերը և ունենա իր մասնակցության մասնաբաժինը այդ կարևորագույն արշավում: Մենք՝ Միացյալ Թագավորության կառավարությունը, խրախուսում ենք Հայաստանին համապատասխան գործողություններ ձեռնարկելու այդ ուղղությամբ»,- նշել է դեսպան Ջոն Գալագերը:

«Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և կառավարման համաշխարհային և հայկական հեռանկարները» խորագրով կոնֆերանսը Երևանում նախաձեռնել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հետ համագործակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի՝ Գլազգոյում հոկտեմբերի 31 – նոյեմբերի 12-ը կայանալիք 26-րդ համաժողովին (COP 26) ընդառաջ:

Կոնֆերանսի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանում մատակարարման շղթաների կայունության խնդիրները և քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և մասնավոր հատվածին առաջնային հարթակ տրամադրել ոլորտում առկա միտումները, հնարավորություններն ու մարտահրավերները քննարկելու համար: Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կառավարության, բիզնես շրջանակների, կրթական համայնքի, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության ավելի քան 150 ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարություն ունեն կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտում:

Իր խոսքում Մեծ Բրիտանիայի դեսպանը պարզաբանեց, որ Գլազգոյի համաժողովին ընդառաջ Միացյալ Թագավորությունը աշխատում է բոլոր երկրների հետ՝ կլիմայի փոփոխության հրատապ մարտահրավերները լուծելու շուրջ համաձայնություն և պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:

«Այդ առումով ուրախալի է տեսնել Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին իր կլիմայական նպատակների իրականացման գործում: Կլիմայի փոփոխությանն արձագանքելու նախաձեռնություններում հարկ է առաջնային կարևորություն տալ կանաչ մատակարարման շղթաներին ու կայուն զարգացմանը: Մյուս երկրների հետ Հայաստանը կարող է դրական դեր խաղալ արտանետումների նվազեցման մեջ՝ ածխածնի արտանետումների զրոյական մակարդակի հասնելու և գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 տոկոսի աստիճանի սահմաններում պահելու նպատակով»,- ասաց դեսպան Ջոն Գալագերը:

Իսկ Յորքի համալսարանի City College եվրոպական կամպուսի համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին իր հերթին նշեց, որ «Դեպի կանաչ տնտեսություն» կոնֆերանսը հնարավորություն է ընձեռում ցույց տալ կայուն զարգացման և կառավարման ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումները և քննարկել հետագա անելիքները՝ հաշվի առնելով երկրի և նրա բնակչության առանձնահատկությունները:

«Մինչ Գլազգոյում կայանալիք կոնֆերանսը դեռ սովորելու բաներ կան, սակայն կա նաև գիտելիք, որը հնարավոր է փոխանցել»,- շեշտեց Յորքի համալսարանի պրոֆեսորը:

Համաժողովի բանախոսներից էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, որն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի կայուն զարգացման հեռանկարները:

Ելույթներին հաջորդեցին բանախոսություններն ու պանելային քննարկումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կայուն կանաչ զարգացումը, շրջանաձև տնտեսությունը, մատակարարման շղթաների կայուն զարգացումն ու կառավարումը, ագրոարդյունաբերությունն ու թվայնացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում