
Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Ահս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։
Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»։