
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման»,- գրել է Դանիելյանը: