Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին նվիրաբերել Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:
Moderna-ի արտադրած պատվաստանյութն առաջին անգամ է հասնում Հայաստան, ինչպես նաև Լիտվան առաջին անգամ է նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութ:
«Լիտվան կշարունակի նպաստել համավարակը կառավարելու ԵՄ գլոբալ ջանքերի #TeamEurope նախաձեռնությանը»,- նշված է դիվանագիտական կառույցի ֆեյսբուքյան գրառման մեջ: