Sunday, 28 05 2023
13:09
Հարավային Կորեան հաջողությամբ ուղեծիր է արձակել «Նուրի» հրթիռը
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ
Արցախը Հայաստան է՝ վաստակված արյունով․ նրա ճակատագիրը պետք է որոշի ամբողջ հայ ազգը

ԱԱԾ-ն չունե՞ր բանակի ու Հայաստանի դեմ այդ հանցանքի մասին օպերատիվ տվյալ

ԱԱԾ տեղեկություն է տարածել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալության եւ կալանքի միջնորդության մասին: Տոնոյանի հետ ձերբակալվել է նաեւ Դավիթ Գալստյանը, որը վերջին շրջանում ավելի հայտնի դարձավ որպես հայկական բանակին սպառազինության մատակարար կազմակերպության տեր «Պատրոն Դավո»: Մամուլը գրել է, որ նա մտերիմ, ընկերական հարաբերություն ունի Դավիթ Տոնոյանի հետ: Նրանք ձերբակալվել են բանակին սպառազինության մատակարարման հարցում ավելի քան 2 միլիարդ դրամի չարաշահումների գործով: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ այդ գործով մեղադրվում է նաեւ զինուժի ավիացիոն վարչության պետը:

Խոսքն այն մասին է, որ մատակարարվել են հրթիռներ, որոնք եղել են անպիտան, բայց մատակարարվել են բարձր գնով: Պատերազմի ընթացքում ի հայտ է եկել դրանց անպետքությունը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, քրգործի շրջանակում մեղադրանք է ներկայացվում նաեւ զինված ուժերի մի շարք այլ բարձրաստիճանների: Մամուլը գրել է նաեւ, որ այդ շրջանակում է նաեւ ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը պաշտոնավարել է այդ կարգավիճակում 2008-ից մինչեւ 2016 թվական: Ի դեպ, Դավիթ Տոնոյանը նրա պաշտոնավարման ժամանակ եղել է նախարարի առաջին տեղակալ: Ինչ ընթացք ու ավարտ կունենա քրեական գործը, ու՞մ հանդեպ մեղադրանքը կհաստատվի:

Անկասկած է, որ գործն ունենալու է ոչ միայն իրավական-հասարակական, այլ քաղաքական հնչեղություն, հնչելու են նաեւ հայտարարություններ, թե տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Այդ իմաստով, պատկան կառույցները ու նաեւ դրանց համար պատասխանատու քաղաքական ղեկավարությունը պետք է ապահովեն գործընթացի օրինականության համոզիչ միջավայր, թույլ չտալու համար մանիպուլյացիաներ կամ կասկածներ, որ այդ ամենը արվում է ընդամենը պատերազմի համար «քավության նոխազի» փնտրտուքի եւ քաղաքական հակառակորդների հանդեպ հաշվեհարդարի նպատակով: Այդ համատեքստում շատ կարեւոր է թերեւս, որ հնարավորինս արագ ձեւավորվի նաեւ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, հնարավորինս լայն հասարակական-քաղաքական ներգրավումով, որը թույլ կտա էապես նվազեցնել մանիպուլյացիոն ռիսկերը եւ շահարկումները: Այդ ամենով հանդերձ կա թերեւս նաեւ մի հարց, թե արդյո՞ք ԱԱԾ-ը չուներ օպերատիվ տեղեկություններ հենց այն փուլում, երբ փաստորեն կատարվում էին այն հանցագործությունները, որոնք դարձել են քրգործի եւ մեղադրանքների առիթ այժմ:

Եթե ԱԱԾ-ը ունենար այդ օպերատիվ տվյալները եւ արագ արձագանքեր տեղի ունեցողին, ապա կկանխարգելվեր Հայաստանի պաշտպանունակությանը հարվածող հանցանքը, ինչը՝ չենք կարող իհարկե ասել վճռորոշ, սակայն էական ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգային կարողությունների առումով: Մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ քրեական գործը վերաբերում է 2011-17 թվականներն ընկած ժամանակահատվածում ծավալված գործընթացների, ԱԱԾ օպերատիվ տվյալի վերաբերյալ հարցը թերեւս դառնում է խիստ հռետորական, հաշվի առնելով այն համակարգի տրամաբանությունն ու բնույթը, որ այդ շրջանում կառավարում էր Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում