
Առնվազն 116 մարդ Է զոհվել եւ 80-ը տուժել Էկվադորի բանտում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, բանտ, որը գտնվում Է երկրի արեւմուտքի Գուայակիլ քաղաքում: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է հանրապետության նախագահ Գիլիերմո Լասսոն: «Դա շատ ողբերգական իրադարձություն Է: Այս պահին հայտնի Է 116 զոհվածների եւ շուրջ 80 վիրավորների մասն: Նրանք բոլորը կալանավորներ են»,- ասել Է նա մամուլի ասուլիսիսում, որը հեռարձակվել Է Facebook-ում:
Լասսոյի խոսքով՝ ինքն ստորագրել Է հրամանագիր եկրի պատժական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգը վերականգնելու եւ բռնության նոր Էպիզոդները կանխելու համար»: «Մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք սպառնալիքի մասին մյուս պատժական հիմնարկությունում, բայց դա սպասելի Է՝ հաշվի առնելով այս բանտում եւ մեկ կամ երկու տարի առաջ մյուս բանտերում տեղի ունեցածը»,- նշել Է պետության ղեկավարը: Գուայակիլ քաղաքի բանտում ընդհարումները տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին: Իշխանությունների տվյալներով՝ փոխհրաձգության պատճառ Է դարձել հակամարտությունը տարբեր հրոսակախմբերի ներկայացուցիչների մտիջեւ: Բանտում իրադրությունը վերցված Է վերահսկողության տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: