Monday, 05 06 2023
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․

Կապառոսի անսպասելի որոշումը․ Խնդիրներ Հայաստանի ազգային հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ հրապարակեց այն ֆուտբոլիստներին անունները որոնք նախապատրաստվելու են աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին մեր հավաքականը Ռեյկյավիկում մրցելու է Իսլանդիայի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելու Ռումինիային։ Իսպանացի մասնագետի հրապարակած ցուցակը արդեն իսկ քննարկման լայն առարկա է դարձել ֆուտբոլասերների շրջանում։ Մասնավորապես, նախորդ հանդիպումների համեմատ Կապառոսը կատարել է մի քանի փոփոխություն, որոնք կարելի է անսպասելի համարել։ Մասնավորապես, ազգային թիմ չի հրավիրվել «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը վերջին շրջանում բավական արդյունավետ է խաղ է ցուցադրում Սլովակիայի առաջնությունում։ Չի հրավիրվել նաև «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Ժիրայր Շաղողյանը։ Վերջինս Լիխտենշտեյնի դեմ սեպտեմբերին տեղի ունեցած մրցավեճում լավ տպավորություն էր թողել ակտիվացնելով խաղն առջևի գծում։ Փոխարենը հավաքական են հրավիրվել Երևանի «Արարատում» ելույթ ունեցող Ալիկ Առաքելյանը, Ժիրայր Մարգարյանը, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։ Նշված ֆուտբոլիստները սեպտեմբերին տեղի ունեցած երեք հանդիպումներին չէին հրավիրվել։

Թե ինչով է պայմանավորված Շաղոյանին և Բիչախչյանին չհրավիրելու որոշումը, այս պահին դժվար է ասել։ Նշենք, որ Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում ստացած վնասվածքից հետո մեր առանցքային կիսապաշտպաններից Խորեն Բայրամյանը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Նա նույնիսկ հայտավորված չի եղել «Ռոստովի» վերջին 4 մրցավեճերին։ Քիչ հավանական է, որ Բայրամյանը լիովին պատրաստ կլինի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Այս հանգամանքը հաշվի առնելով իսկապես դժվար է մեկնաբանել Կաառոսի որոշումը Բիչախչյանի և Շաղոյանի վերաբերյալ։ Բայրամյանը ընդգծված ձախ կիսապաշտպան է։ Կիսապաշտպանության ձախ եզրում բավական հաջող են խաղում նաև Շաղոյանն ու Բիչախչյանը։ Ստեղծված իրավիճակում կա մտավախություն որ առաջիկա հանդիպումներում մեր ազգային թիմը խնդիրներ կունենա խաղային այս դիրքում։ Ինչ խոսք ձախ եզրում կարող է արդյունավետ գործել թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կամ Սարգիս Ադամյանը։ Բայց ամեն դեպքում երկու կարևոր հանդիպումներին ավելի լայն ռեզերվ ունենալը կարծում ենք սխալ չէր լինի։ Չմոռանանք, որ Մխիթարյանը սեպտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում դեղին քարտ էր ստացել և առաջիկա մրցավեճում զգուշավցելու պարագայում բաց կթողնի Ռումինիայի դեմ հանդիպումը։ Մեր հավաքականում խնդիրներ կան նաև պաշտպանությունում և հարձակման գծում։ Դանիական «Սիկելբորգի» կենտրոնական պաշտպան Անդեր Չալըշըրը ներքին առաջնության վերջին մրցավեճում վնասվածք է ստացել և փոխարինվել 31-րդ րոպեին։ Նրա մասնակցությունն առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է։ Չմոռանանք, որ դեղի քարտ ունի նաև մյուս կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Խնդիրը կարգավորելու նպատակով այս անգամ ևս Կապառոսը հավաքական է հրավիրել «Արարատի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանին, բայց․․․։

Լուրջ խնդիր կարելի համարել «Բոկա Խունյորսի» կենտրոնական հարձակվող Բրիասկո Բալեկյանի բացակայությունը։ Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով նա կրկին չի լինի հավաքականում։ Վիճակագարությունը ցույց է տալիս, որ առանց նոմինալ կենտրոնականի մեր հավաքականը անհաջող է գործում հարձակման գծում։ Այո, կրկին հավաքական է հրավիրվել Ալեքսանդր Կարապետյանը, բայց այս ֆուտբոլիստը այլևս չի ցուցադրում այն ֆուտբոլը, որ խաղում էր մեկ տարի առաջ։ Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում համոզվեցինք, որ Կարապետյանի օգտակար գործողությունների գորածկիցը ցածր է։ Այո, հավաքականում խնդիրները քիչ չեն, բայց կարևորագույն հանդիպումներից առաջ բոլորիս խնդիրը մեր ազգային թիմին քաջալերելն ու ոգեշնչելը պետք է լինի։ Մենք վստահում ենք Խոակին Կապառոսին և լիահույս ենք, որ իսպանացի մասնագետը կկայացնի ճիշտ որոշումներ։ Հավաքականին է միացել Լուկաս Սելարայանի պես բարձրակարգ ֆուտբոլիստ։ Նրա ներկայությունը կարող է էապես բարելավել խաղի որակը։

Չմոռանանք նաև, որ ընտրական այս շրջափուլում Հայաստանի հավաքականը լուրջ հաջողությունների հասել է Կապառոսի տակտիկական փայլուն լուծումների շնորհիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում