Tuesday, 26 09 2023
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Էրդողանը Հայաստանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը»
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջացքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև
Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
13:30
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 26, 2023
13:15
Ռուսաստանը փորձում է հակագրոհել Բախմուտում
Մոլորություն է, թե այդպես փակվելու է ադրբեջանական այդ թեման
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները
88-ից մինչև էսօր մենք փախնում ենք. տեղահանված արցախցիները դեռ հետ գնալու հույս ունեն

Արցախում արտադրվող ցեմենտը լուրջ փորձաշրջան է անցնում

Պատերազմից դուրս եկած Արցախը ոչ միայն հաղթահարում է դժվարությունները, իր զավակների օգնությամբ բուժում վերքերը, այլեւ քայլեր է ձեռնարկում երկրի տնտեսական վիճակը բարելավելու, աշխատաշուկայում պատշաճ դիրք գրավելու, մասնավորապես՝ շինանյութի արտադրությամբ սեփական կարիքները հոգալու համար: Իսկ նման վճիռներ կայացնելու հանգամանքը, բնականաբար, ավերված բնակավայրերը ոտքի կանգնեցնելու, առաջին հերթին՝ սեփական օջախներից տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու խնդիրն է, որն այսօր հրամայաբար ծառացած է իշխանությունների առաջ:

Գաղտնիք չէ, որ շինանյութի ներկրումն Արցախ ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ գների առումով բավական թանկ է նստում: Ահա թե ինչու տնտեսավարողներն առավել ձեռնտու տարբերակ են փորձում գտնել: Եվ ուշագրավ է, որ այդ ուղղությամբ նրանց փնտրտուքներն ապարդյուն չեն անցնում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Խաչենի տարածքում մեկնարկեցին գունավոր մետաղների արտադրման գործարանի մոնտաժման աշխատանքները: Իսկ օրերս Իվանյան համայնքում շահագործված ցեմենտի նորակառույց գործարանը տվեց առաջին արտադրանքը:

«Սավա» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Հակոբյանի հավաստմամբ՝ արդեն 50 տոննա ցեմենտ է տեղափոխվել շինհարթակներ, որը որակի տեսանկյունից չի զիջում տարածաշրջանում արտադրվողներից: Ընդ որում՝ այն ավելի ուժեղ է, քան դրսից ներկրվող ցեմենտը: Անդրադառնալով իրացման հետ կապված խնդիրներին՝ նա նշեց, որ թողարկվող ապրանքը գլխավորապես իրացվելու է հանրապետությունում՝ հաշվի առնելով շինանյութի մեծ պահանջարկը, իսկ մնացած արտադրանքը կարտահանվի: Տնօրենի խոսքերով՝ այդ հարցում եւս արգելքներ չեն լինի, քանի որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել վստահելի գնորդների հետ: «Ինչ խոսք, իրացման հիմնական շուկան կդառնա Արցախը: Բայց թող այն տպավորությունը չստեղծվի, թե ցեմենտ բացառապես արտադրում ենք մեր կարիքների համար,- ասաց նա:- Մենք բավականաչափ հայտեր ունենք եւ դրսից, ինչը թույլ կտա աշխատել բարձր արտադրողականությամբ ու եկամուտներ ստանալ՝ գործարանում աստիճանաբար ապահովելով նոր տեխնոլոգիաների կիրառումը»: Վահե Հակոբյանի տեղեկացմամբ՝ տարվա կտրվածքով առայժմ 65-70 տոննա ցեմենտ կարտադրվի, իսկ հետագայում, թողարկման ծավալներն ավելացնելով, այն կհասցվի 100 հազար տոննայի:

Հատկանշական է, որ ձեռնարկության գործունեությունը միայն ցեմենտի արտադրությամբ չի սահմանափակվի: Ինչպես հավելեց ընկերության հիմնադիր տնօրենը, շուկա են հանվել նաեւ այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են բետոնե տարբեր կոնստրուկցիաները, աղյուսը, գազաբետոնե բլոկները եւ այլն, որոնց պահանջարկը մեծ է բնակարանաշինության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում