2022 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրլն 946 մլրդ 236 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2 տրլն 188 մլրդ 428 մլն 509.7 հազար դրամ, իսկ պակասուրդը կկազմի 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բյուջեն ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթությունների շուրջ և ներկայացնում է հիմնական ֆինանսական պլանը, որ պետք է երաշխավորի Կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022 թ. նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: