Thursday, 21 09 2023
Կմեծանա Հայաստանի ուղղությամբ սուր չափաբաժինը
19:55
Ուկրաինաական ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա
Տեղեկություն ունենք, որ ավելի քան 10 հազար մարդու հրավիրել են Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեք. Փաշինյան  
Լուրերի արտակարգ թողարկում 19։00
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էվակուացիան պլան Ա-ն չպետք է լինի. Փաշինյան
Նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի ՀՀ ձեռքերով. Փաշինյան
19:18
Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին
Տեղի է ունեցել ԱԽ նիստ
Եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, ներողություն եմ խնդրում
Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
Սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գերասիմ Ավետիսյանը
Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանության և ուղևորի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ
ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանվածների համար ամրագրել է հյուրանոցների համարներ, նախապատրաստել կեցավայրեր
ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 21, 2023
18:33
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 22, 2023
18:30
Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարացրել է արտակարգ դրությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Նիկոլ Փաշինյան
18:15
Լեհաստանը կդադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ երկու երկրների միջև հացահատիկի ներմուծման արգելքի տարաձայնությունների ֆոնին
18:00
Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն
Ալիևի հայտարարության մեջ վտանգներ կան. 200 քկմ գրավված բարձունքները համարում է իրենը
17:45
Հնդկաստանը դադարեցրել է Կանադայում այցագրերի տրամադրումը՝ սիկհերի առաջնորդի սպանության պատճառով առաջացած վեճի ֆոնին
17:30
Թեհրանը չի հրաժարվում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումներից. Իրանի նախագահ
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, հայությունը պետք է ոտքի կանգնի․ Արամ Ա
17:15
Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։

«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի հաղորդագրությունում:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։

2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։

2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում