Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Հայաստանի արտաքին նախաձեռնողական քաղաքականության բազան

Հաճախ է հնարավոր լսել արտահայտություն, թե Հայաստանը պետք է անցնի նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Այդ հարցը հնչում է փորձագիտական հարթակներից, քաղաքական հարթակներից, հնչել է նախկինում, երբ Հայաստանում դեռ տեղի չէր ունեցել թավշյա հեղափոխությունը, հնչել է հեղափոխությունից հետո, հնչում է պատերազմից հետո: Եվ թվում է, որ խոսքն անառարկելի մի իրողության մասին է, որից տարբեր բան ասելը ուղղակի անհնարին է:

Ինչպես կարող ես ասել, որ արտաքին քաղաքականությունը չպետք է լինի նախաձեռնողական, չպետք է լինի ակտիվ: Ամբողջ հարցը սակայն այն է, որ այս մասին ծավալվող «խոսույթում» բացակայում է կարևորագույնը՝ իսկ ինչպե՞ս պետք է վարվի այդ նախաձեռնողական, ակտիվ արտաքին քաղաքականությունը, առանց համարժեք տնտեսական բազայի, ռեսուրսների: Մեզանում կա բարձրաձայն կամ չբարձրաձայնված մի պատկերացում, որ արտաքին քաղաքականությունը պարզապես կողմնացույցի բոլոր ուղղություններով ինչ որ աշխատանք է, քաղաքական հայտարարություններ, քաղաքական տեքստեր, գործընկերության հավաստիացումներ և այլն:

Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհաքաղաքականությունն ու աշխարհտնտեսությունը գերշաղկապված երևույթներ են, մեկը մյուսով պայմանավորված, մեկը մյուսի համար մղվող, ծառայող: Եվ հետևաբար, որևէ արտաքին քաղաքականություն այնքան է և այնպիսին է, որքան տնտեսական կարողություններն են, տնտեսական իրողությունները, բազան՝ լինի դա ստվերային, թե ամբողջապես թափանցիկ: Իհարկե զուտ որևէ սուբյեկտի արդյունավետության համար նախընտրելի է թափանցիկ, կոռուպցիոն ռիսկերից զերծ տնտեսական հենքը, սակայն սա արդեն տվյալ սուբյեկտի ներքին հարցն է, կախված առանձին իրողություններից:

Սակայն մի բան անհերքելի է, որ արտաքին քաղաքականությունը ուղիղ համեմատական է տնտեսական բազային: Հետևաբար, երբ խոսակցություն է ծավալվում այդ ուղղությամբ, ապա թերևս առավել առարկայական բնույթ կարող է ստացվել այն դեպքում, երբ բացի ընդհանուր քաղաքական ուղենշումներից և «այս կամ այն ազդակին պատասխանելու» ավանդական ձևակերպումներից, էական խոսակցություն ծավալվի Հայաստանի տնտեսական կոնցեպտի և միջազգային խաղացողների հետ տնտեսական ընդհանուր շահերի վերաբերյալ: Իսկ այստեղ, որքան էլ չհնչի տարօրինակ, միակ թեման մնում է Հյուսիս-Հարավը, այն էլ ակնհայտորեն շոշափելի վերապահումներով: Մինչդեռ, խոսել արտաքին և անվտանգային քաղաքականությունից հիմնավոր, առարկայական կերպով, բայց չշոշափել տնտեսական բազայի, ներքին ու արտաքին տնտեսական շահերի խնդիրը, դրա նուրբ շերտերը, կնշանակի զբաղվել միայն պարզ հռչակագրային աշխատանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում