
Քիչ առաջ իր տանը հանկարծամահ է եղել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը։ Նա երաժիշտ-մանկավարժ էր, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։
Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։
«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին ասաց, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը։
«Անհավատալի է, սարսափելի կորուստ է, նա 1986 թվականին է ծնված, շատ երիտասարդ էր։
Միշան եզակի անձ էր՝ շնորհքով, Գյումրիում շատ հարգված, լիքը ծրագրեր ունեցող, լավատեսությամբ լի, Գյումրվա հետաքրքիր, անուշ հումորով»։
Մանրամասներն՝ այստեղ