Պատերազմից հետո մի իրավիճակ է, երբ սահմաններն ընդլայնվել են, ինչն էլ առաջացրել է նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն՝ էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնում, մանկապարտեզների, դպրոցների ստեղծում, գործարանների հիմնում։ Այսինքն պետության համար լրացուցիչ բեռ է ավելացել։ Մենք թիկունքն ամրացնելու խնդիր ունենք։ Որն է պետության, իշխանության մոտեցումն այս խնդիրներին։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ:
Նախարարի խոսքով՝ նոր ենթակառուցվածքային լուծումների անհրաժեշտություն կա, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Անդրադառնալով համայնքների խոշորացմանը, Սանոսյանը նկատեց․«Համայնքների խոշորացումով մեծ ռեֆորմի ենք գնում, որի հիմքը դրվել է 2011-ին: Եղած համակարգը իրեն չի արդարացնում․ Վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի: Համայնքների միավորումը կբերի ռեսուրսների, մարդկային կարողությունների միավորման:Պրոցեսը քաղաքական է, որովհետև ՏԻՄ ընտրությունները ընթանալու են քաղաքական ուժերի միջև: Համայնքապետերից ազատվելու խնդիր դրված չէ, մենք փոխում ենք կառավարման մոդելը»:
Նախարարը հայտնեց, որ կառավարությունը խնդիր է դրել իր առաջ՝ առաջիկա 5 տարիներին առնվազն 15 ջրամբար կառուցել: