Օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները կառուցողական էին․ այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ քննարկումներին։
«Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են։ Մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել և ապահովել շարունակականությունը Նյու Յորքում սկիզբ առած խոսակցությունների։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար սա տևական լուծում է, որը պիտի լինի համապարփակ և տարածաշրջանի համար խաղաղություն ապահովող»,- նշել է դեսպանը։