
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում տեղի ունեցող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում:
Այս մասին, հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստին:
«Միջազգային մակարդակում մենք բավականին հաջող համագործակցում ենք: Ես նկատի ունեմ և՛ Սիրիան, և՛ մեր շփումները, և՛ Լիբիայի հարցում համագործակցությունը: Ռուս-թուրքական կենտրոնը ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցում»,- ասել է Պուտինը:
Պուտինը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կայունության երաշխիք է:
«Բանակցությունները երբեմն բարդ են, բայց ավարտվում են դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք շահավետ են երկու երկրների համար»,- հավելել է Պուտինը: