Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Հայաստանի ազգային արխիվը՝ առցանց միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսում

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին:

«Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, ով ներկայացնում էր արտերկիրը:

Բաբկեն Սահակյանը նախ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի անունից ողջունել է կոնֆերանսի մասնակիցներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք, ապա խոսել Հայաստանի ազգային արխիվում պահվող և Լենինգրադի բլոկադային առնչվող փաստաթղթերի մասին:

«Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից հարյուր-հազարավոր հայ ռազմիկներ մեկնեցին ճակատ՝ մարդկությանը ֆաշիստական գերությունից ազատելու համար,- նշել է Բաբկեն Սահակյանը: Ընդհանուր առմամբ, Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ: Զինվորական հրամանատարական կազմում հայերը թվով չորրորդն էին (1079)՝ ռուսներից, ուկրաինացիներից ու բելառուսներից հետո»,-ասել է բանախոսը:
Լենինգրադի հերոսական պաշտպանությունը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանի գնահատմամբ, ՀՄՊ-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների միասնության և խիզախության պայծառ օրինակ: Այդ մարտերին հերոսաբար մասնակցեցին նաև հազարավոր հայ զինվորներ: Նրանցից շատերը լենինգրադյան ռազմաճակատում ընկան հերոսի մահով:

Առանձնապես աչքի ընկած մեր հայրենակիցներից նա հիշեց Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանին, ով հանձն էր առել պաշարված քաղաքը պարենով ապահովելու դժվարագույն խնդրի լուծումը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելուն, ով կազմակերպում էր Էրմիտաժի հիրավի անգին թանգարանային ցուցանմուշների էվակուացիան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովին, ով Լենինգրադը պաշտպանում էր Բալթիկ ծովում և քաջարի օդաչու Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին:

«Ընդհանուր առմամբ, Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է շուրջ 30 հազար հայ ռազմիկ: Նրանցից 10 հազարը զոհվել է, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանը հետմահու արժանացած՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար Ղազար Չափչախյանը»,- նշել է Բ. Սահակյանը:

«Բոլորն իրենց անգնահատելի ավանդն ունեցան Լենինգրադի պաշտպանության և հերոս քաղաքը թշնամուց վերջնականապես ազատագրելու սրբազան գործում»,-ամփոփել է Ազգային արխիվի փոխտնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում