VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» առաջին միավորները կորցրեց։ Երևանյան թիմը հյորընկալվելիս ոչ-ոքի 0։0 խաղաց «Սևանի» հետ։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 4 միավորով գերազանցելով «Արարատին»։ «Սևանը» 15 միավորով 3-րդն է։