Thursday, 28 09 2023
Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը.
14:15
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով
Ադրբեջանի կողմից անցակետում կամայական ձերբակալումներ են տեղի ունենում, սա չափազանց անհանգստացնող է

Մեր հասարակությանը հորդորում եմ դադարել մտածել, որ եթե Եվրոպան մեզ օգնում է, դա պետք է անի այստեղ զենք ու զորք բերելով

«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ երկու երկրների միջև փոխադարձ վստահություն ստեղծելու համար», – ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։

Նա նշել է չկարգավորված հակամարտություններում երկխոսությանը մասնակցելու՝ Եվրոպայի կարևոր դերը ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար և ասել, թե կարևոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ կողմերի միջև հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարևորագույն գործոններից են, և քանի որ երկու երկրները չեն առարկում, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ նախաձեռնությունը չափազանց անհրաժեշտ է մեզ համար․ «Փաստորեն Եվրոպան ի դեմս Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի ակտիվ աշխատում է մեր տարածաշրջանում։ Այս խայատառակ պատերազմը արդյունք էր հենց այն բանի, որ Հայաստանը իզոլացված էր միջազգային հանրությունից։ Ինչո՞ւ Ադրբեջանը խախտելով միջազգային բոլոր նորմերը մեր դեմ պատերազմ հայտարարեց, ինչո՞ւ Թուրքիան համարձակվեց վարձկաններով գալ այստեղ։ Աշխարհը զբաղված էր կովիդով, Միացյալ Նահանգներում ընտրություններ էին,  պարզ է, որ ուշադրությունը Ադրբեջանից շեղվեց ու իրենք հարձակվեցին։ Ուստի մեզ հիմա խիստ անհրաժեշտ է, որ խոշոր խաղացողները, ժողովրդավարական համակարգերը գան տարածաշրջան։ Կրկնության ու ճնշումների հավանականությունը  այդ դեպքում կփոքրանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բացի այդ, մեր զրուցակցի խոսքերով, Եվրախորհրդի  հայտարարության մեջ հստակ երևում է, որ իրենք համարում են, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ․«Մեզ համար դա  քաղաքականապես շատ կարևոր է, այսպիսով մենք չենք կորցնի Լեռնային Ղարաբաղը։ Իրենք ասում են՝ հակամարտությունը լուծված չէ, փաստորեն հակառակ այն բոլոր պնդումներին, որ անում է Ալիևը։ Իրենք ասում են՝ դու տարբերակ չունես հակամարտությունն ուժով լուծել։ Եվրոպայի համար մարդու իրավունքները շատ կարևոր են, լոկ խոսքեր չեն։ Իրենք զայրացած են, որ գերիներին չեն վերադարձնում, ուսումնասիրում են այն վայրագությունները, որ իրականացրեցին ադրբեջանական զորքերը մեր խաղաղ բնակիչների նկատմամբ։ Ոզում եմ ասել, որ այդ ամենը  կարելի է միայն ողջունել»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը հորդորում է մեր քաղաքացիներին դադարել մտածել, որ եթե գալիս են օգնության՝ պետք է զենքով գան․«Զենքով գալիս են քո դաշնակիցները։ Այն պետությունները, ում հետ դու չունես դաշնակցային հարաբերություններ՝ ինչո՞վ կարող են քեզ օգնել՝ տեխնոլոգիաներով, խաղաղություն հաստատելով, տնտեսական հարցերում աջակցություն տրամադրելով, ֆինանսավորմամբ։ Եվրամիությունը տվեց 2․6 միլիարդ, Եվրախորհուրդը մարդու իրավունքների ոլորտում սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց՝ նույն ԵԽԽՎ-ի բանաձևով։ Ուստի իրենք ավելի ուժեղ աջակցություն են ցույց տալիս՝ ոչ պակաս ուժեղ, քան զենքն ու զինամթերքն է։ Իրենք բերում են տեխնոլոգիա, մշակույթ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ու քաղաքական աջակցություն։ Կոնգրեսի, ներկայացուցիչների պալատի բանաձևը բերեց նրան, որ Բաքուն  ստիպված եղավ Նյու Յորքում մասնակցել Մինսկի խմբի հանդիպմանը, որտեղ ներկա էր նաև մեր արտգործնախարարը։ Մյուս օրը նորից Ալիևն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց արտգործնախարարը  սուսուփուս գնաց մասնակցեց։ Ասեմ ավելին՝ հիմա էլ Ալիևը սուսուփուս Մինսկի խմբի շրջանակներում կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, քանի որ այդ համակարգերը լուրջ են, հարգում են մարդու իրավունքները ու երբեք չեն համակերպվի այն փաստի հետ, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց։ Հիմա եթե Ադրբեջանն իրեն ճիշտ չպահի՝ սանկցիոն քաղաքականություն կսկսվի մոտ ամիսների ընթացքում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում