Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

«Վրաստանը որոշ հարցերի լուծման հարթակ կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց երբեք չի մոնոպոլացնի այդ միջնորդությունը»

44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել: «Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նա հիշեցրել է, որ վրացական կողմի միջնորդությամբ էր հնարավոր դարձել հունիսին 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, ինչի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել ականապատ տարածքների քարտեզ:

«Սա հաջող միջնորդության աննախադեպ դեպք էր»,- նշել է Ղարիբաշվիլին:

Նա հայտնել է, որ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այս ուղղությամբ, որպեսզի նման նախաձեռնություններն ունենան «պերմանենտ ձև և բնույթ»:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ սա Վրաստանի առաջին փորձը չէ միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև․«Հիշում ենք, որ Վրաստանի միջնորդությամբ  Հայաստան վերադարձվեց 15 գերի։ Նաև՝ Վրաստանի նախագահը մոտ մեկ տարի առաջ հայտարարեց, որ պատրաստ է հարթակ  տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Հասկանալի է, որ Վրաստանը հետաքրքրված է, որ երկու հարևանների միջև խաղաղություն հաստատվի ու դրա հետևանքով սկսվի գործընթաց, որը կամրապնդի բոլոր երեք երկրների տնտեսությունը։ Հարցն այն է, թե Վրաստանը որ ուղղություններով կարող է միջնորդ լինել։ Իմ կարծիքով՝ մի քանի ուղղություններով դա հնարավոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ստեփանյանի՝ չի բացառվում, որ կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար Վրաստանը կարող է հարթակ լինել։ Ըստ Ստեփանյանի՝ հավանական է  հարթակ տրամադրել նաև հայ-թուրքական հարաբերությունների համար․«Բայց հաշվի առնելով այն հայտարարությունները, որ եկան Թուրքիայից՝ առ այն, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կկառուցի՝ հենվելով այն բանի վրա, թե ինչպես են զարգանում հայ-ադրբեջանական հարաբերությունները, դա քիչ հավանական է։ Բայց նորից եմ  նշում՝ որոշ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար  Վրաստանն իսկապես լավ հարթակ կարող է լինել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Վրաստանն ինչքանով չեզոք դիրքորոշում կարող է ունենալ այս հարցի շուրջ, Առնոլդ Ստեփանյանն ասաց․«Իհարկե կարող է չեզոք լինել, բայց ես առավել կարևոր կհամարեի հարցը դիտարկեց այլ ռակուրսից։ Վրաստանը շատ մեծ հետաքրքրություն ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալանան։ Դա մեծ տնտեսական օգուտ կբերի նաև Վրաստանին։ Եթե  ամբողջ տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, ապա մենք մեծ հնարավորություն կունենանք լինել համակրելի տարածք  մեծ տնտեսական ներդրումների համար։ Եթե նայենք այդ ռակուրսից, ապա հասկանալի է, որ Վրաստանն իսկապես հետաքրքրված է լինել միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և օգնել նրանց պայմանավորվել։ Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Վրաստանը չունի Հայաստանի ու Ադրբեջանի վրա այնպիսի մեծ  ազդեցություն, որ ինչ-որ մեկն այդ ազդեցությամբ զիջի իր դիրքերը։ Եթե  նույնիսկ ենթադրենք, որ Վրաստանը կարող է չեզոք  չլինել, ապա  որևէ հիմք չկա մտածելու, թե նրա ազդեցությունն այս կամ այն երկրի վրա այնքան մեծ է, որ դրանից ելնելով այդ երկիրը կզիջի այն, ինչն ինքը չի ուզում զիջել։ Ուստի հարցին խորհուրդ կտամ մոտենալ ոչ թե այն կերպ, թե Վրաստանն ինչքանով չեզոք կարող է լինել այս հարցում, այլ թե ինչքանով  է շահագրգռված։ իսկ այդ շահագրգռությունն ակնհայտ է»,-ընդգծեց նա։

Մեր այն  հարցին, թե ինչպես այս միջնորդությանը կվերաբերի Ռուսաստանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանի վրա մեծ է արևմուտքի ազդեցության գործոնը, Առնոլդ Ստեփանյանն ասաց․«Իհարկե Ռուսաստանը  մեծ ուրախությամբ  դա չի ընդունի։ Նաև պարզ է, որ հնարավոր միջնորդության պարագայում կմեծանա Վրաստանի  հեղինակությունն ամբողջ տարածաշրջանում։ Բայց կան ուղղություններ, որոնք ձեռնտու են բոլորին։ Այսինքն բոլորին է ձեռնտու, որ տարածաշրջանում լինի խաղաղություն ու զարգացում։ Տվյալ կոնտեքստում միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը դեմ չարտահայտվի։ Վրաստանը չունի հնարավորություն լինել միակ միջնորդը կամ մոնոպոլացնել այդ միջնորդությունը։ Բայց կոնկրետ ուղղություններով Վրաստանը կարող է աշխատել ու դրան ոչ ոք, ըստ իս, չի խանգարի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում