Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Արցախի վերաբերյալ Պուտինի ակնարկը Էրդողանին

Թուրքիայի ներգրավվածությունն ապահովում է կայունություն արցախյան գոտում, Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը:  Պուտին-Էրդողան հանդիպմանը Հայաստանից հետևում են լարված, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերության՝ Հայաստանի համար վտանգավոր բնույթը, ներառյալ Արցախը: Ընդ որում, այդ հարաբերությունը գրեթե հավասարապես վտանգավոր ու ռիսկային է թե Մոսկվա-Անկարա անհամաձայնությունների ու դիմակայության, թե դրանց հաղթահարման և պայմանավորվածությունների պարագայում: Միաժամանակ այն, ինչ ասում է Պուտինը, թույլ է տալիս որոշակիորեն ենթադրել կամ եզրակացնել, որ Սոչիի հանդիպումը կարծես թե չի ենթադրում սկզբունքորեն նոր իրողություններ արցախյան ուղղությամբ:

Իհարկե հնարավոր չէ ամբողջապես գնահատել իրավիճակը միայն բացման խոսքում հնչող ձևակերպումներով, սակայն կայունության հարցում Թուրքիայի դերն ընդգծելով, Պուտինը թերևս ակնարկում է, որ Անկարայից չի ակնկալում գործողություններ կամ հարցադրումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել կայունությունը: Իհարկե պետք է նաև դիտարկել այն, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների համար լայն պերիմետրով առկա մի շարք խնդիրների և անհամաձայնությունների վիճակում՝ Բալկաններից մինչև Սիրիա և Միջին Ասիա: Ահա այդ համատեքստում իհարկե Կովկասը կարող է լինել ոչ թե նպատակ, այլ միջոց: Բայց, կայունության մասին Պուտինի շեշտադրումը թերևս վկայում է, որ Կովկասի հարցում Մոսկվան «տրամադրված» չէ նոր սակարկությունների: Իհարկե բոլորովին այնպես չէ, որ եղած իրավիճակը կարող է գոհացուցիչ լինել Հայաստանի համար, սակայն խնդիրն այն է, որ հազիվ թե Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգից հնարավոր լինի սպասել այսպես ասած բարվոք նախաձեռնություններ, ըստ այդմ, որևէ նոր նախաձեռնության քիչ հավանականությունը կարող է լինել շատ թե քիչ, հարաբերականորեն դրական ռեժիմ, որը թույլ կտա Հայաստանին ժամանակ ունենալ ավելի ռիսկային սցենարների առավել լավ պատրաստվելու համար:

Խորքային իմաստով իհարկե Թուրքիայի մտահոգությունը, ինչպես նկատել էի առավոտյան արձագանքում, թերևս Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա  հնարավոր ընդհանուր հայտարարն է Մինսկի խմբի ձևաչափում, որը կարող է Թուրքիային այսպես ասած հետպատերազմական «համանախագահի» կարգավիճակից վերածել ընդամենը չորրորդի: Էրդողանը Սոչիում կփորձի թույլ չտալ դա, իսկ Պուտինը՝ հանգստացնել նրան: Բայց, նրանց միջև այդ խնդիրը դրանով իհարկե չի հանգստանալու, հատկապես ԱՄՆ ակնհայտ ակտիվության ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում