Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Դրամի արժևորումը տարբեր գործոններով է պայմանավորված. մեզ պետք է դուրս գալ զարգացման նոր հետագծի վրա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

Հունվար-օգոստոսի տվյալներով, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը նվազել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս: Ինչով է դա պայմանավորված:

Ճիշտ չէ ասել՝ դանդաղում է, որովհետև այնպես չէ, որ արագ էին տեմպերը, հիմա էլ դանդաղեցին: 5,2 տոկոսից 4,9 տոկոս դառնալը որակական տարբերություն չի տալիս: Տնտեսությունը վերականգնվում է նույն որակով, նույն տրամաբանությամբ, նույն գործոնների հիման վրա հիմնվելով, ինչպես նախորդ ամիսներին: Մի ամիս կարող է տնտեսական ակտիվությունը մի քիչ բարձր լինի, մյուս ամիս՝ մի քիչ ցածր: Ըստ էության, նույն տրամաբանությամբ, նույն միտումներով է տնտեսությունը շարունակում առաջ գնալ: Տեղի է ունենում դանդաղ վերականգնման պրոցես: Այդ վերականգնման րդյունքում մենք վերադառնալու ենք այն կետին, որտեղից սկսվեց այս ամենը, իսկ այդ կետը չի կարելի ասել, որ մեզ համար ցանկալի կամ հեռանկարներ ստեղծող կետ է: Նույնիսկ եթե  տնտեսությունը ծավալային ցուցանիշներով վերականգնվի, մենք բազմաթիվ անելիքներ ունենք: Գլխավոր խնդիրը զարգացման նոր հետագծի վրա դուրս գալն է: Եթե շատ խոշոր առումով վերցնենք, տնտեսությունը տարիներ շարունակ գտնվում է զարգացման նույն հետագծի վրա՝ թե կառուցվածքի տեսանկյունից, թե մրցունակության գործոնների տեսանկյունից շատ քիչ բան է փոխվել: Պետք է ռազմավարական գործողություններ նախաձեռնել, որոնք կբերեն տնտեսության ընդհանուր տրամաբանության, կառուցվածքի, հիմնարար գործոնների փոփոխության:  Այդ դեպքում տնտեսական աճը նոր որակ կունենա:

Այսինքն դեռևս տնտեսությունը վերականգնվում է շոկի՞ց:

Այո, վերականգնման փուլն է, և տնտեսությունը վերականգնվում է իրեն բնորոշ տրամաբանությամբ: Խնդիրն այն է, որ եթե մենք վերականգնմանը նոր որակ հաղորդեինք, լրիվ ուրիշ բան կլինի, բայց  վերականգնվում է այն, ինչ կորցրել ենք կամ անկում է ապրել: Այսինքն նույն ձևի մեջ ենք, որակական տեղաշարժ չունենք: Չեմ պատկերացնում՝ այս փուլում ինչպիսին կլինի դա, որովհետև որակական տեղաշարժը նոր տեխնոլոգիաների, ներդրումների, ինչու չէ, նաև կոմունիկացիոն ուղիների կամ տարածաշրջանային զարգացման նոր տրամաբանության մեջ կարող է դիտվել: Մենք հիմա ունենք այն տնտեսությունը, որն ունեինք 5 տարի առաջ, 10 տարի առաջ՝ իր մրցունակությամբ, պարամետրերով: Իհարկե, ինստիտուցիոնալ առումով որոշ փոփոխություններ կան, նախաձեռնվել են, բայց դրանք դեռ այն որակը չեն հաղորդում, որը մենք ցանկանում ենք: Բացի այդ, համավարակով և պատերազմով պայմանավորված փոփոխությունների տեմպերը զգալի անկում ապրեցին և հանրության մոտ արդեն հիմա ուրիշ գերակայություններ են: Շատ դժվար կլինի հանրությանը նորից բերել այդ զարգացման տրամաբանության մեջ:

Վերջին շրջանում դրամի արժևորում է նկատվում, ի՞նչ գործոններ են ազդում դրամի նման վարքագծի վրա:

Դրամի արժևորումը տարբեր գործոններով է պայմանավորված: Գլխավոր տրամաբանությունն այն է, որ շրջանառության մեջ ավելանում է արտարժույթի քանակը, արտարժույթի առաջարկի որոշակի առաջանցիկ աճ կա շուկայում, ինչը բերում է դրամի արժևորման: Արտարժույթի առաջարկի առաջանցիկ աճը տարբեր գործոններով է պայմանավորված. Մենք ունենք արտահանման առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, նաև արտաքին պարտքի գործոնը կա: Այսինքն այսօր շուկայում կա արտարժույթի որոշակի քանակություն, և արտարժույթի առաջարկը ավելի արագ է աճում, քան պահանջարկը: Դրա արդյունքում ունենք նման իրավիճակ: Դրանից զատ, մի կողմից դա հետպատերազմյան ճգնաժամային շոկի հետևանքների դրական ֆոնն է, երբ մենք ունեցանք կտրուկ արժեզրկում դրամի, մյուս կողմից էլ որոշակի ճշգրտման պրոցես է: Մեր արտարժութային շուկան փոքր է և համեմատաբար փոքր ծավալի արտարժույթի մուտքը շուկա, կարող է փոխարժեքի վրա զգալի ազդեցություն ունենալ: Մյուս կողմից տնտեսության վերականգնումն իր դերն է ունենում, դրսից սկսում են եկամուտներ գալ ավելի արագ տեմպերով: Այլ երկրներում տնտեսությունների ակտիվացման ֆոնին մենք արձանագրում ենք առևտրային հարաբերությունների վերականգնում, ակտիվացում, ինչը նորից արտահանման առաջանցիկ աճի ձևով է արտահայտվում: Նաև սեզոնային հանգամանքը կա. մսի, մտուղ-բանջարեղենի արտահանման ամիսներն էին: Դա ևս արտարժույթի մյուտքի սեզոնային աճին է համապատասխանում, ինչը ևս փոխարժեքի վրա նմանօրինակ ազդեցություն կարող է ունենալ: Իրականում փոխարժեքի ձևավորումը տարբեր գործոնների արդյունք է, մեզ մոտ հիմա որոշակի ճշգրտման պրոցես է և դրա համար աստիճանաբար դրամը վերականգնում է իր դիրքերը, որոնք կորցրել էր նախորդ ամիսներին, ինչը տնտեսության վերականգնմանը զուգահեռ տեղի ունեցող պրոցես է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում