Տարածաշրջանում կայունությունը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ մասին ասել է Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Էրդողանն ընդգծել է նաև ռազմա-պաշտպանական ոլորտում արվող համատեղ քայլերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, թե Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Դավիթ Թինոյանի հետ: