Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը կարևորում է Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այստեղ շեշտում է ապառազմականացված գոտի ստեղծելու հարցի կարևորությունը, որը կարող է ենթադրել միջազգային դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման հնարավորություններ։ Ըստ քաղաքագետի՝ այն ձեռնտու չի կարող լինել Բաքվի համար։ Ինչ վերաբերում է սահմաանգծման և սահմանազատման աշխատանքներին, Օրդուխանյանի տպավորությամբ՝ այն ռուսական կողմի օրակարգում է, քանի որ իրենց քարտեզներով են իրականացնելու, ինչը հավելյալ ճնշման գործիքներ կարող է տալ Ռուսաստանին։