Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որոշման արժեքը․ Ով է Լուկաս Սելարայանը

Արգենտինայում ծնված հայկական արմատներ ունեցող կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք հավաքի ընթացքում:

Հիշեցնեք, որ հոկետեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելու է Իսլանդիային, իսկ երեք օր անց՝ Ռումինիային։ Վստահաբար կարող ենք ասել, որ կարևորագույն հանդիպումներին ընդառաջ մեր հավաքականն ունեցավ մեծ ձեռբերում։ «Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի ծրագրերը։ Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմ ունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել։ Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականին միանալու որոշում։ Այժմ ես խանդավառված եմ Հայաստանի ընտրանուն միանալու առթիվ: Տեղյակ եմ՝ թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի միասին կարողանանք հասնել մեր նպատակներին։ Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլում և հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սելարայանը։

Տարիներ շարունակ հայկական ֆուտբոլային գերատեսչությունը փորձում էր այս ֆուտբոլիստին ներգրավել մեր հավաքականում, բայց․․․։ Տարբեր պատճառներով հարցը լուծում չէր ստանում։ Իսկ ով է Լուկաս Սելարայանը և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս ֆուտբոլիստից։ Հավաքականի նորեկը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականի հունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակվողական ոճի կիսապաշտպան է առավել հաջող է խաղում կիսապաշտպանության կենտրոնում, ենթահարձակվողի՝ 10 համարի դիրքում։ Սելարայանը տուգանային հարվածների մեծ վարպետ է և գոլերի զգալի մասը խփում է հենց ստանդարտ դիրքերից։ «Տիգրեսում» անցկացրած 4 տարվա ընթացքում նա անցկացրած 140 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ: 2019-ի դեկտեմբերին տեղափոխվելով ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլումբուս Քրյու» դառնում է այս թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերը կազմել էր 7․3 միլիոն եվրո։ Նախորդ տարի Սելարայանը դարձել է ՄԼՍ-ի գավաթակիր, ինչպես նաև ճանաչվել է գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Կոլումբուս Քրյուի» կազմում անց է կացրել 25 հանդիպում խփել 7 գնդակ և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այսօր Սելարայանի տրանսֆերը գնահատված է 10 միլիոն եվրոյով և նա դարձավ մեր հավաքականի ամենաթանկարժեք երկրորդ ֆուտբոլիստը։ Ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, որի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է։ Սելարայանի գալուստը կարող է էապես փոխել մեր հավաքականի խաղը առջևի գծում։

Ավելին Մխիթարյան-Սելարայան զույգը կարող է դառնալ մեր ազգային թիմի հաջողության գլխավոր գրավականը։ Հայ երկրպագուն երկար էր սպասել այս ֆուտբոլիստին և հիմա մեծ հույսեր ենք կապում Սելարայանի հետ, մասնավորապես աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Երկար մտորելուց հետո այս ֆուտբոլիստն ի վերջո որոշում կայացրեց ի շահ Հայաստանի։ Հուսով ենք, որ Սելարայանի օրինակին կհետևեն հայազգի մյուս ֆուտբոլիստները, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն կայացրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելու որոշում։ Լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է փորձենք օգտագործել մեր ֆուտբոլային ողջ պոտենցիալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում