Thursday, 07 12 2023
Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու համար միջնորդել է կաշառքի համար
Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը
Մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողկալի արգասիքները տեսնում ենք
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար

Առաջնահերթ խնդիրներից մեկը Արցախում հայ բնակչության գոյության ապահովումն է. Սերգեյ Ղազարյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին, որը կարևոր տեղեկություններ է հաղորդել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված ծանր վիճակի մասին:

Մինչև դռնփակ նիստը Սերգեյ Ղազարյանն իր խոսքում նշել է, որ բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների թվում առաջնահերթ խնդիրներից մեկը Արցախում հայ բնակչության գոյության ապահովումն է:

«Պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից է Արցախում հայ բնակչության գոյության ապահովումը, որի հետ սերտորեն կապված են կենսական պայմանների, ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման և այլ հարցեր: Ամենածանր կորուստների շարքում մարդկային կորուստներն են», – ասել է Արցախի մշտական ներկայացուցիչը:

Սերգեյ Ղազարյանի ներկայացրած տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 5 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել են 80 քաղաքացիական անձինք, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ են 38-ը:

Պատերազմի հետևանքով կա շուրջ 42 հազար տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացիներ զրկվել են բնակավայրից և անշարժ գույքից: Տեղահանվածներից 15 հազարը Ստեփանակերտում են գտնվում, 5 հազարը՝ Արցախի Հանրապետության շրջաններում: Նրանց բնակարաններով ապահովելու համար արդեն իսկ ունենք վարձակալության 3 000 պայմանագիր, 1 960 մարդ ապրում է հյուրանոցներում: Զեկուցողի խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով:

Սերգեյ Ղազարյանը նաև հայտնեց, որ պատերազմի հետևանքով հակառակորդին է անցել Արցախի Հանրապետության 192 բնակավայր՝ 85 գյուղ, 7 քաղաք:

«Արցախի Հանրապետությունն այս պահին ունի բնակֆոնդի ավելացման սուր կարիք: Որոշ ծրագրեր արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել մոտ 300 տան կառուցման գործընթացը»,- շեշտեց զեկուցողը:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև Արցախի ենթակառուցվածքները: Մասնավորապես, էներգետիկ համակարգում 36 գործող ՀԷԿ-երից մնացել է ընդամենը 6-ը: Լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում, որտեղ կրած վնասները նախնական տվյալներով կազմում են մոտ 42 մլն 600 հազար դրամ: Պատերազմի հետևանքով լրջորեն տուժել են 1226 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված շրջաններում:

«Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսը պատերազմի հետևանքով անցել է թշնամուն: Ենթակառուցվածքներից տուժել են նաև ջրագծերն ու ջրման աղբյուրները»,- հայտնեց Արցախի մշտական ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում