Thursday, 07 12 2023
11:45
Ի՞նչ զենքեր է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից
Ամենակարևոր իրադարձությունները՝ «Կեսօրից առաջ և հետո»
«Բլինքենը Վաշինգտոնում սպասում է Բայրամովին և Միրզոյանին». Օ՛Բրայան
Ինքնաշեն վերելակի հորանում դի է հայտնաբերվել
11:00
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
10:30
Նավթի գները նվազել են. 06-12-23
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում
Գազան արաբաթափելու մտածելակերպը արմատացել է Իսրայելում
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»
Հռոմի LUMSA համալսարանում անցկացվել է «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար

«Լարվածությունը ոչ մեկի համար շահաբեր չէ». Միչոտակիսը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսը ծավալուն հարցազրույց է տվել, որում գնահատել է 2021թ. ընթացքում հույն-թուրքական հարաբերությունները և դրանց ապագան:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միչոտակիսը նշել է, որ Արևելյան Միջերկականում այս տարի բավականին խաղաղ է անցել: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ այնտեղ ստեղծված լարվածությունը ոչ մի կողմի համար շահաբեր չի լինելու:

Հունաստանի վարչապետը հնարավոր է համարել Թուրքիայի հետ համագործակցությունն այնպիսի համընդհանուր խնդիրներում, ինչպիսիք են կլիմայի գլոբալ տաքացումը, միգրացիայի հարցը: Երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ Միչոտակիսը նշել է, որ դա հնարավոր է բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի շրջանակներում:

Երկու երկրների միջև խնդիրների՝ մասնավորապես Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում խնդիրների մասին խոսելիս Միչոտակիսն ընդգծել է, որ դրանց միակ լուծումը տալիս է միջազգային իրավունքը:

«Մենք Իտալիայի և Եգիպտոսի հետ կնքած պայմանագրերի օրինակով ցույց տվեցինք, որ հնարավոր է նման համաձայնության գալ: Հստակ եմ ասելու, որ կարող են ձեռք բերվել համաձայնություններ, որոնք հանուն բոլորի համար ձեռնտու լուծումների, պահանջում են որոշ հարցերում փոխադարձ զիջումներ»,- նշել է Միչոտակիսը:

Նա նաև անդրադարձել է Հունաստանի բանակի արդիականացման հարցին՝ նշելով, որ այն պարզապես անհրաժեշտություն է: «Հունաստանը Թուրքիայի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնելու մտադրություն չունի»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվել էին, երբ Թուրքիան սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման, ապա նաև հորատման աշխատանքներ իրականացնել Արևելյան Միջերկրականի այն հատվածներում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Կիպրոսի բարձրագույն տնտեսական գոտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում