Saturday, 16 10 2021
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո
Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը
00:45
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել
Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ
00:30
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է
Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
00:00
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters
«Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացներ. նոր հնարավորություն երիտասարդներին
Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
23:30
ԱՄՆ-ում միլիոնատեր Դարստը ցմահ դատապարտվել է 21 տարի առաջ կատարված սպանության համար
ԱԺԲ-ն անհնազանդության ակցիաներ կիրականացնի Երևանում` փակելով փողոցներ և շրջափակելով շենքեր
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
22:30
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր
Մոբիլիզիցայի գլխավոր նպատակը կրիտիկական քանակի հասնելն է. Ժիրայր Սեֆիլյան
22:10
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ
Ծանր մարտերի օջախներ հարավում և հյուսիսում. գրոհները ոչ մի պահ չեն դադարում. 44-օրյա պատերազմ՝ օր 19
21:50
Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Բաքվի սադրանքի ռազմական ու քաղաքական ուղղությունները․ Լուրերի հիմնական թողարկում
21:40
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո
Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները
Իշխանության և ընդդիմության կոնսենսուսով ՀՀ-ը որոշել է հավատարիմ մնալ ռուս-թուրքական կարգավորմանը
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Մոսկվան ամբողջ թափով փորձ է անում լցվել Հայաստան․ ինստիտուցիոնալ գործակալների մեխանիզմ է ներդնում
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵԽԽՎ բանաձևով Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի. Փաստերի ստուգման հարթակ

ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի։ Փաստերի ստուգման հարթակն անդրադարձել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Նա սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին։

«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի»,- նշել էր Գալստյանը՝ նշելով, որ ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։

Գալստյանի գրառումը տարածել էին iravaban.net, news.am, panorama.am կայքերը և այլ լրատվականներ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է սեպտեմբերի 27-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Նախ նշվում է, որ Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է, քանի որ բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող, իռլանդացի Փոլ Գավանիևի կողմից։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել այս բանաձևին։

ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ երկարատև հակամարտությունն աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, որի պատասխանատվությունը կրում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

«Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանում, որի համար պատասխանատու է Ադրբեջանը՝ հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, և դատապարտում է վեց շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը, ինչպես նաև Շուշի/Շուշա-ում Ղազանչի եկեղեցու/Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, ըստ երևույթին, դիտավորյալ հրետակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատների ավերումը կամ վնասումը»,- նշված է բանաձևի մեջ։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ փաստացի՝ անվանափոխվելու է Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնինչ Ղազանչեցոց եկեղեցին կոչվում է Սուրբ Ամենափրկիչ։

Բացի այդ, նշվում է, որ ԵԽԽՎ-ի բանաձևը ոչինչ չի պարտավորեցնում անդամ պետություններին, ավելին՝ բանաձևում չի արձանագրվում, որ Ղազանչեցոց եկեղեցին պետք է վերանվանվի Ղազանչի, պարզապես ԵԽԽՎ բանաձևում կիրառվել են, համապատասխանաբար, երկու երկրների կողմից կիրառվող անվանումները։ Այսինքն, հայկական Ղազանչեցոցից բացի, շրջանառվում է նաև ադրբեջանական անվանումը։

Նույն կերպ բանաձևում Դադիվանք անվան հետ կիրառվել է ադրբեջանական Խութավանք անվանումը, որի, ինչպես նաև այլ եկեղեցիների և խաչքարերի հետագա ճակատագրի վերաբերյալ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում։

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, Ռուբեն Ռուբինյանը Sputnik.am-ի հետ զրույցում ևս հայտնել էր, որ եկեղեցու անվանումը չի փոխվել։

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է պահպանել բալանսը։

Այսպիսով, Լիլիթ Գալստյանի գրառումն այն մասին, թե ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, չի համապատասխանում իրականությանը։ ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի, քանի որ բանաձևում պարզապես կիրառվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից կիրառվող անվանումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում