Friday, 15 10 2021
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո
Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը
00:45
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել
Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ
00:30
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է
Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
00:00
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters
«Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացներ. նոր հնարավորություն երիտասարդներին
Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
23:30
ԱՄՆ-ում միլիոնատեր Դարստը ցմահ դատապարտվել է 21 տարի առաջ կատարված սպանության համար
ԱԺԲ-ն անհնազանդության ակցիաներ կիրականացնի Երևանում` փակելով փողոցներ և շրջափակելով շենքեր
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
22:30
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր
Մոբիլիզիցայի գլխավոր նպատակը կրիտիկական քանակի հասնելն է. Ժիրայր Սեֆիլյան
22:10
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ
Ծանր մարտերի օջախներ հարավում և հյուսիսում. գրոհները ոչ մի պահ չեն դադարում. 44-օրյա պատերազմ՝ օր 19
21:50
Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Բաքվի սադրանքի ռազմական ու քաղաքական ուղղությունները․ Լուրերի հիմնական թողարկում
21:40
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո
Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները
Իշխանության և ընդդիմության կոնսենսուսով ՀՀ-ը որոշել է հավատարիմ մնալ ռուս-թուրքական կարգավորմանը
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Մոսկվան ամբողջ թափով փորձ է անում լցվել Հայաստան․ ինստիտուցիոնալ գործակալների մեխանիզմ է ներդնում
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է զորավարժությունների վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը:

«Այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում: Իրանը միշտ դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի օկուպացիային և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:

Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ընդգծել է Խաթիբզադեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»,- ասել է Ալիևը:

Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում