Sunday, 25 02 2024
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում:

Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Լուկաս Սելարայանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի ծրագրեր:

Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմ ունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել։ Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականին միանալու որոշում։ Այժմ ես խանդավառված եմ Հայաստանի ընտրանուն միանալու առթիվ: Տեղյակ եմ՝ թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի միասին կարողանանք հասնել մեր նպատակներին։ Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլում և հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»:

Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում:

Ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականի հունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է, աջլիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում