«Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի հարցը փակի մինչև Հաագայի դատարանի վճիռը»,-նման տեսակետ է հայտնում միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։ Ասում է՝ Հայաստանը պետք է կարողանա դիմադրել, մինչև 6-7 տարի անց ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացնի վճիռը։ Իսկ Հայաստանի հաղթելու շանսերը Գևորգյանը բարձր է գնահատում։ Նա նշում է, թե այդ դատավճռից հետո պակաս կարևոր չէ, թե ինչպես է մեր դիվանագիտական պոտենցիալը օգտագործվելու այդ վճիռը կապիտալիզացնելու համար։