Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Հանդիպում և հայտարարություն Սպիտակ տանը. Հայաստանի աչալրջության հրամայականը

Հայաստանի և Արցախի դեմ 44-օրյա պատերազմի տարելիցն ու դրա շուրջ հանրային տրամադրությունները որոշակի ստվերում թողեցին միջազգային հարթակներում ծավալվող ուշագրավ զարգացումները, որոնք սակայն կարևոր նշանակություն ունեն միջազգային անվտանգային համակարգում վերափոխումների առումով: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օրերս Սպիտակ տանն ընդունեց Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի ղեկավարներին, որոնց հետ հանդիպումից հետո եղավ համատեղ հայտարարություն անվտանգային հարցերում գործակցության վերաբերյալ: Այս հանդիպումը անկասկած մաս էր կազմում այն նախաձեռնության, որի մասին ավելի վաղ հայտարարեցին ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան: Խոսքը հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում եռյակ ալյանսի ձևավորման մասին է, որի նպատակն է բարձրտեխնոլոգիական սպառազինության միջոցով հասնել անվտանգային գերակայության: Այդ շրջանակում Ավստրալիան կստանա միջուկային սուզանավատորմ ձևավորելու հնարավորություն: Դեռ այդ հայտարարությունից անմիջապես հետո հոդված անդրադարձում նկատեցի, որ այստեղ սկզբունքային նշանակություն է ունենալու, թե ինչ դիրքավորում կունենա Հնդկաստանը, ինչպիսի վերաբերմունք կունենա ալյանսի նկատմամբ, եթե անգամ խոսք չգնա ալյանսին միանալու մասին: Եվ ահա, դրանից օրեր անց Հնդկաստանի վարչապետը Ճապոնիայի և Ավստրալիայի առաջնորդների հետ միասին Սպիտակ տանն էր, որտեղ Բայդենի հետ հանդիպումից հետո եղավ համատեղ հայտարարություն:

Անշուշտ, ռեգիոնալ այդ գործակցության առանցքում ԱՄՆ-ը դիտարկելու է Չինաստանի գործոնի զսպումը, բայց ոչ միայն: Ընդհանրապես, խոսքը կարծես թե միջազգային անվտանգության համակարգի ռեգիոնալ բջիջների ձևավորման մասին է, որ ԱՄՆ ակտիվ կամ պասիվ նախաձեռնությամբ տեղի է ունենում այսպես ասած արևելյան կիսագնդում: Մասնավորապես, շաբաթներ առաջ՝ օգոստոսի վերջին, թերևս ոչ առանց ամերիկյան ներգրավվածության Իրաքի վարչապետը նախաձեռնեց ռեգիոնալ անվտանգային Վեհաժողով, որից առաջ նա մեկնել էր Վաշինգտոն: Այժմ ահա ամերիկյան ուղիղ ներգրավվածություն հնդկա-խաղաղօվկիանոսյան ուղղությամբ: Անկասկած է, որ միջազգային անվտանգային համակարգում տեղի են ունենում լրջագույն վերադասավորումներ ու վերախմբավորումներ, որոնք շոշափում են Կովկասի համար շղթայական նշանակություն ունեցող ռեգիոններ: Հայաստանի համար այդ գործընթացները մեծ աչալրջություն պահանջող իրողություններ են, հաշվի առնելով այն, որ մեծ հաշվով 44-օրյա պատերազմը ոչ միայն հայկական անվտանգային համակարգն է փլուզել, այլ ըստ ության փլուզել է ռեգիոնալ անվտանգային համակարգը, կամ եղել է ռեգիոնալ համակարգի փլուզման հետևանք: Ըստ այդմ, Հայաստանը կանգնած է ոչ միայն իր անվտանգային համակարգի վերականգնման, այլ ըստ էության այդ համակարգը նաև միջազգային անվտանգային համակարգում տեղի ունեցողին ադապտացնելու և համադրելու խնդրի առաջ, որովհետև համադրվածության, ադապտացիայի բավարար աստիճանի բացակայությունը բերելու է անվտանգային պերմանենտ ճգնաժամերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում