Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բարեկիրթ մարդ էր, հրաշալի խմբագիր, թարգմանիչ և դիվանագետ. վերջին հրաժեշտը՝ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանին

Նա հրաշալի մասնագետ էր և շատ բարեկիրթ ու նրբանկատ անձնավորություն, որի շնորհիվ մերօրյա բազմաթիվ հայտնի լրագրողներ մասնագիտական մեծ դպրոց են անցել: Այսպես են գործընկերները բնութագրում Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանին, որի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ներկա են եղել նրա հարազատները, ընկերները, գործընկերները, պաշտոնատար անձինք:

«Նա երբեք որևէ մեկին ծանր կամ դժվար մարսվող խոսք չէր ասի, բայց կակնարկեր շատ գրագետ և քաղաքակիրթ ձևով՝ այնպես, որ պիտի գլխի ընկնեիր՝ ինքը քեզ դիտողություն արեց: Բայց այդ ամենն անում էր սիրով, ժպիտով՝ այնպես, որ չվիրավորեիր, այլ միայն դասեր քաղեիր դրանից: Շատ նրբանկատ անձնավորություն էր, երբեք իր ձայնը որևէ դեպքում չի բարձրացրել, սակայն կարողացել է պնդել իր տեսակետը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Նալբանդյանի խոսքով՝ Համլետ Գասպարյանն իրեն հրաշալի է դրսևորել թե՛ լրագրության, թե՛ թարգմանչության և թե՛ դիվանագիտության ոլորտներում: Մասնավորապես, «Ազգ» օրաթերթի հիմնադիրներից էր և առհասարակ, Հայաստանի լավագույն խմբագիրներից մեկն էր:

«Ազգ»-ում նա գլխավոր խմբագրի տեղակալն էր և զբաղվում էր լրագրողների հետ աշխատանքով, նյութի կառուցվածքով, սյուժեների հղկմամբ, լրագրողի պահվածքով և լրագրողական էթիկայի պահպանմամբ, ինչը 1990-ականների սկզբին հայ իրականության մեջ շատ անհասկանալի երևույթ էր: Իր շնորհիվ մերօրյա բազմաթիվ հայտնի լրագրողներ անցել են լրագրողական մեծ դպրոց: Այնուհետև հեռուստատեսությունն էր ղեկավարում հեռուստառադիոպետկոմում և այնտեղ նույնպես լրագրողական բարձրակարգ մասնագիտական դասընթացներ էր անցկացնում», – պատմեց Գնել Նալբանդյանն ու հավելեց, որ Համլետ Գասպարյանը հայտնի էր նաև դիվանագիտական գործունեությամբ՝ աշխատելով Ֆրանսիայում, Ռումինիայում և այլ դեսպանատներում:

Ռոմանո-գերմանական բանասիրական կրթություն և խմբագրական, թարգմանչական մեծ փորձ ունեցող Համլետ Գասպարյանը առանձնահատուկ սեր ու համակրանք է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հանդեպ: Անդրադառնալով վաստակաշատ գործչի կենսագործունեության տվյալ ասպեկտին՝ Գնել Նալբանդյանը պատմում է, որ Newmag հրատարակչությունը խնդրել է նրան զբաղվել Ազնավուրի ստեղծագործությունների, գրքերի թարգմանությամբ և խմբագրությամբ:

«Նա այդ գործը հրաշալի արեց, և հիմա՝ մեկ շաբաթից, նրա խմբագրած, թարգմանած գրքերից մեկի շնորհանդեսն է լինելու: Նա թարգմանել և խմբագրել է Ազնավուրի մի քանի գիրք: Եվ ֆրանսերենի իմացությունը, Շառլ Ազնավուրի հետ անձնական շփումները, անձնական կապերը և ֆրանսիական միջավայրի իմացությունը նրան թույլ էր տալիս հրաշալի թարգմանել Շառլի ստեղծագործությունները և խմբագրել դրանք: Այնպես որ, շատ արդյունավետ գործունեություն է իրականացրել այս մի քանի ոլորտներում», – մեկնաբանեց զրուցակիցը:

Համլետ Գասպարյանը ծնվել է 1950 թ. մայիսի 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի է անցել 1995 թվականին:

2006-2010 թթ. աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում որպես դեսպանորդ: 2008-2009 թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

2010-2017 թթ. եղել է Ռումինիայում ՀՀ դեսպանը, 2014-2017թթ.՝ Չեռնոգորիայում ՀՀ դեսպանը:

2018 թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:

2020 թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում