Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևը, որին դեմ են քվեարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները։ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից, իրենց հաջողվել է փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Սա ինչ կարևորություն ունի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի և վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: