Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

ԵԽԽՎ բանաձև. Հայաստանի կարևոր թղթապանակը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում բանաձև է ընդունվել Արցախի դեմ պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ: Նշանակալի է ոչ միայն բովանդակությունը, այլև այն, որ Բանաձևի վերնագրում արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգամանքը, չնայած այն հայտարարություններին, որ անում է Ալիևը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մոռանալ Լեռնային Ղարաբաղ հասկացությունը: Ալիևի այդ կոչերի քաղաքական և հոգեբանական մոտիվներին անդրադարձել եմ: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձևին, ապա այն պարունակում է իհարկե մեզ համար կարևոր այլ ասպեկտներ, կապված պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին, մարդասիրական հետևանքներին, ռազմագերիների խնդրին և այլն:

Միաժամանակ պետք է նկատի ունենալ  այն, որ ԵԽԽՎ-ն այն քաղաքական կառույցը չէ, որի բանաձևը իր ազդեցությունը կթողնի ընթացիկ քաղաքական կամ ռազմա-քաղաքական իրավիճակի վրա: Այդուհանդերձ այդ ամենում կարևոր է արձանագրել թերևս մի բան: Հայաստանը պետք է դիվանագիտական-քաղաքական մեծ ջանք գործադրի այսպես ասած հետպատերազմյան թղթապանակ կազմելու համար: Այդ թղթապանակն անհրաժեշտ է լինելու թե իրավական, թե քաղաքական-դիվանագիտական գործընթացները սպասարկելու համար: Իսկ այդ առումով պետք է պատրաստվել տևական պայքարի, հետևաբար անել ամեն ինչ, որպեսզի միջազգային տարբեր կառույցներում, տարբեր երկրներում ընդունվեն արցախյան 44-օրյա թուրք-ահաբեկչական պատերազմի մասին բանաձևեր, որոնք կարտահայտեն Արցախի ժողովրդի դեմ կիրառված ուժային գործողությունների անհամաչափությունը, մարդասիրական կանոնների խախտումը, ռազմական հանցագործությունների բնույթը: Տարիներ շարունակ Ադրբեջանը պատրաստում էր իր թղթապանակը, տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հասնելով տարատեսակ զեկույցների և բանաձևերի: Հիշարժան է այդ իմաստով 2004-2005 թվականը, երբ Հայաստանում կոալիցիոն կառավարության ՀՀԿ և ՀՅԴ անդամները փորձում էին միմյանց վրա  գցել ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի ընդունման պատասխանատվությունը, հայտարարելով անգամ, թե այդ բանաձևից «նավթի հոտ» է գալիս: Նավթի, թե խավիարի հոտով, Բաքուն այդուհանդերձ քայլ առ քայլ կուտակում էր «թղթապանակ», որով փորձում էր պատրաստել իր ռազմական ագրեսիայի հիմքը:

Հատկանշական է Սարսանգի ջրամբարի հարցով 2016-ին ընդունված բանաձևը, որից կարճ ժամանակ անց Բաքուն սկսեց ապրիլյան քառօրյան և հարվածային ուղղություններից մեկը հենց Սարսանգն էր: Այժմ թղթապանակ պատրաստելու հերթը Հայաստանինն է և պետք է անել առավելագույնը, քաղաքական իրողությունների զարգացմանը զուգահեռ այդ ուղղությամբ աշխատելու համար: Խոսքն իհարկե որևէ ռազմական գործողության լեգիտիմություն պատրաստելու մասին չէ, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման լեգիտիմ հիմքեր ձևավորելու, խորացնելու, ամրացնելու և այդպիսով նաև նոր ռազմական ագրեսիայի ռիսկերը չեզոքացնելու մասին: Հայաստանին և Արցախին ներկայումս անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ լինել այդ հարցում, այլ ոչ պաթետիկ, բայց իրատեսականությունից հեռու հավակնությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում