Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինչ է ծրագրել ԱՄՆ-ը Արցախի հարցում. «վերադարձ» Քի Վե՞սթ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԱՄՆ-ում գտնվող Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկին: Այդ հանդիպման մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման հաջող ընթացքը: Այստեղ ուշադրության է արժանի բնորոշումը՝ «հաջող ընթացք»:

Թե ինչ չափանիշով է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը համանախագահներ-արտգործնախարարներ հանդիպումը գնահատում «հաջող», այնքան էլ պարզ չէ, սակայն բնորոշումն անշուշտ արժանի է ուշադրության, նաև այն համատեքստում, որ համանախագահների և նախարարների այդ հանդիպումից հետո համանախագահները հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի գլխավոր տեղակալին և ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրենին: Այդ հանգամանքը թերևս վկայում է ներկայիս փուլում ԱՄՆ որոշակի դերակատարության և նախաձեռնողականության մասին: Ի դեպ, առկա պատկերը իհարկե ոչ բացարձակ նույնականությամբ, սակայն իր տրամաբանությամբ հիշեցնում է հեռավոր քիվեսթյան գործընթացը:

Խոսքն այն մասին է, որ Քի Վեսթում հայր Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ այդ քննարկումները հաջող ընթանալու դեպքում նախագահների հետ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Քի Վեսթում Քոչարյան-Ալիև բանակցությունից հետո Ջորջ Բուշը իսկապես հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի հետ, առանձին-առանձին: Հետո իհարկե Քի Վեսթը տապալվեց, Ալիևի Բաքու վերադարձից հետո: Հիմա, արդյո՞ք գործընթացը որոշակիորեն վերադառնում է  քիվեսթյան տրամաբանության: Դրա որոշակի ուրվագծերի մասին կարծիք հայտնել եմ դեռևս ամիսներ առաջ: Իրադարձությունների ընթացքը կարծես թե վկայում է, որ համենայնդեպս կա այդ «վերադարձը» իրականացնելու ամերիկյան ջանք: Ինչպե՞ս են դրան վերաբերելու Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան: Եվ արդյո՞ք այդ գործոնը չէ նաև վերջին շրջանում ադրբեջանա-իրանական լարվածության պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում