Միացյալ Նահանգները տեղյակ է ԱՄՆ մոտ 100 քաղաքացիների, ովքեր դեռ Աֆղանստանում են և պատրաստ են լքել երկիրը: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Պաշտոնյան ասել է, որ Պետդեպարտամենտն աշխատում է այդ մարդկանց համար Աֆղանստանից թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:
«Մեր բարձրագույն առաջնահերթությունը Աֆղանստանում, անշուշտ, մնում է օգնել ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը հիմա»,-ասել է պաշտոնյան: