Մոսկվայի Զամոսկվորեցկիի դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից Էդուարդ Լիմոնովի «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության գրանցումը մերժելու մասին որոշումը:
Ինչպես հայտնում է Интерфакс-ի լրագրողը, դատարանը չի բավարարել Լիմոնովի հայցը, դատավորը հրապարակել է միայն որոշման վերջին մասը, հետևաբար կուսակցությունը չգրանցելու պատճառները պարզ չեն:
Լիմոնովը մտադիր է վերադաս ատյան բողոք հղել:
Նոր կուսակցությունը ստեղծվել էր 2010թ.: Նույն տարվա դեկտեմբերին այն դիմում էր ներկայացրել գրանցվելու համար, սակայն 2011թ. հունվարին մերժում էր ստացել ՌԴ արդարադատության նախարարության կողմից այն բանի համար, որ կուսակցության կանոնադրությունը հակասում էր ՌԴ օրենսդրությանը:










































