«Մեկ տարի առաջ»: Հայկական համացանցը և մեդիատիրույթը սեպտեմբերի 27-ը դիմավորում է Արցախի ու Հայաստանի դեմ մեկ տարի առաջ բռնկված աղետալի պատերազմի տարելիցի մասին ամենատարբեր հիշատակումներով, կորստի վերապրվող ցավով, թանկ ընկերների, հարազատների, հայրենակիցների մասին հիշատակումներով, որոնց հետ ուղիղ մեկ տարի առաջ ապրում էին բոլորովին այլ կյանքով, և առանց որոնց այժմ ապրում են լրիվ այլ իրողությունների պայմաններում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանի և միջազգայնագետ Բորիս Նավասարդյանի հետ: