Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը մեր տարածաշրջանի պատկերի փոփոխության պատմական կետը ոչ վաղ անցյալում համարում է 2015-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանը մտավ Սիրիա։ Ասում է՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը տարանցիկ հարց է Մերձավոր Արևելքում ազդեցության տեսանկյունից, բայց ոչ պակաս կարևոր։ Խոսելով 44-օրյա պատերազմի մասին, նշում է՝ Արցախի հարցը Ադրբեջանի և Հայաստանի համար դառնում է անկախության խնդիր, իսկ ռուս խաղաղապահների հաջորդ՝ հեռահար թիրախը Վրաստանն է։