Չինացի և բրազիլացի գիտնականների խումբը եկել է եզրահանգման, որ կոֆեինի օգտագործումը կարող է ազդել օրգանիզմի կողմից վիտամին D-ի յուրացման ունակության վրա և հանգեցնել այդ վիտամինի դեֆիցիտի: Այս մասին գրում է Eat this! Not That! պորտալը։
Հետազոտությունը հիմնված է սոցիալական առողջության և սնուցման ազգային հետազոտության ամերիկյան ծրագրի՝ 30-47 տարեկան 13 հազար մասնակցի տվյալների վրա: Արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ որքան շատ են մարդիկ օգտագործում կոֆեին, այնքան մեծ է վիտամին D-ի անբավարարության վտանգը:
Միաժամանակ նշվում է, որ հայտնի չէ, թե ինչպես է տարեցների մոտ կոֆեինն ազդում վիտամին D-ի մակարդակի վրա: