Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ծանրաբեռնված քննիչների գործը գերծանրաբեռնվելու է․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը չի բերելու էական որակական փոփոխության

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական  ծառայությունը կազմալուծվում է՝ պայմանավորված  նոր քննչական մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ։ Այս գործընթացի հետ կապված փոփոխությունների և այլ  հարցերի շուրջ զրուցել ենք նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ։

Պարոն Քոչարյան, նոր, ուրույն ձևաչափով և կառուցվածքով, օպերատիվ-հետախուզական լիազորություններով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն կենսունակ կլինի՞, կկարողանա արդյունավետ աշխատել և նպաստել կոռուպցիայի դեմ պայքարում ցանկալի արդյունքներ ունենալուն։ Այս անկախ մարմնի ստեղծման նպատակով  ՀՔԾի, ոստիկանության, որոշակի ժամանակ հետո՝ նաև ԱԱԾի համապատասխան ստորաբաժանումների կազմալուծման դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջ գալ, ի՞նչ ճակատագրի կարժանանան ոչ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությունները։

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ակնկալել կոռուպցիոն բնույթի գործերի բացահայտման աճ, միամտություն է։ Ինչպես աշխատել է ՀՔԾ-ն, այնպես էլ աշխատելու է կոմիտեն՝ նույն լիազորություններով, նույն գործառույթներով։ Ոչ մի նոր բան չկա, միայն ինստիտուցիոնալ փոփոխություն է տեղի ունենալու․համեմտաբար ավելի նեղ շրջանակի՝ կոռուպցիոն բնույթի  գործերի քննությամբ է զբաղվելու կոմիտեն, թեթևացած ռեժիմ է ունենալու, իսկ մնացածը փոխանցելու է ԱԱԾ-ին կամ  Քննչական մարմնին։ Ըստ ինձ՝ սա արվում է՝ ապացուցելու  համար, որ անխախտ քաղաքական կամք կա՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժողական պայքար մղելու, ինչպես նաև միջազգային հանրությանը  ցույց տալու, որ իշխանությունը ունակ  է կոռուպցիայի գծով  ստեղծելու նեղ, մասնագիտացված կառույց։ Որևէ բարելավում,արդյունավետություն դժվար է սպասել։ Քաղաքական ճնշումների ռիսկերն էլ չեն նվազելու։ Դատաիրավական համակարգը այնքան ժամանակ ապահովված չի լինելու անկախությամբ, քանի դեռ անհրաժեշտ կարգավորումներ չեն արվել, չի բարձրացվել սոցիալական  վերահսկողության մակարդակը, դատավորների փոփոխություն տեղի չի ունեցել։ Ոչ կոռուպցիոն բնույթի գործերով կզբաղվեն Ոստիկանությունը՝ իր հետաքննկան մարմիններով, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն։ Սա նշանակում է ծանրաբեռնված քննիչների գործը գերծանրաբեռնվելու է՝ նախաքննությունը, նյութերի նախնական պատրաստումը ոստիկանությունից վերցնելով իր վրա, մինչդեռ արդյունավետության համար պետք էր բեռնաթափել քննչական ապարատը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է սա արվում։ Այո, նշանակալի իրադարձություն է, բայց գործընթացը  չի բերելու էական որակական փոփոխության։

ԱԱԾ-ի կադրերը չեն համալրի՞  Հակակոռուպցիոն կոմիտեն։

ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները, լիազորությունները չպետք է սահմանափակվեին։ Այն այս ոլորտում ամենաօպերատիվ,արդյունավետ կառույցն է, իհարկե, ԱԱԾ-ի կադրերը կհամալրեն, բայց իմաստը որն է այդ պարզունակ տեղափոխությունը կատարելու։ Եթե ընդհանուր վարում ենք այնպիսի  քաղաքականություն, որ բաժանում ենք օպերատիվ ծառայողների և քննչական մասը՝ իրար վրա չազդելու համար, իրարից անկախ գործելու նպատակով, ապա ինչու է հիմա հակառակը կատարվում, նորից միավորում են։ Այդ դեպքում էլ քննչական մարմինը թող նորից միանա Ոստիկանությանը։ Ինչ վերաբերում է ոչ կոռուպցիոն գործերի ԱԱԾ-ին անցնելուն, ապա հստակ ասեմ, որ  խնդիր չի առաջանալու, որևէ մտավախություն պետք չէ ունենալ, քանի որ ԱԱԾ-ն կայացած է իր օպերատիվ և քննչական մարմիններով, համալրված է բանիմաց կադրերով, հագեցված է տեխնիկապես և կարողանալու է հաջողությամբ քննել ոչ կոռուպցիոն գործերը։

Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը ինչպե՞ս կգնահատեք, ինչու այն չի արդարացնում հանրային սպասելիքները, և կան հիմնավոր  դժգոհություններ։ ինչ գործոններ, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ապօրինի ծագում  ունեցող գույքի բռնագանձման գործընթացը նոր է մեզ մոտ, դատախազության տվյալներով անցյալ տարվանից սկսած 200 և ավել գործերի կան: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս գործընթացի հետ կապված։

-Ես կարծումեմ, որ այս ոլորտում ՀՀ-ում  պետք են այնպիսի փոփոխություններ,որոնք կապահովեն կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների զարգացմանը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի ռեալ մրցակցության և իրավահավասարության պայմաններ լինեն, իրավապահ մարմիններին տան այն լիազորությունները, բոլոր կողմերին տալ նույն հնարավորությունները, իրավապահ մարմինները պետք է կառավարվեն մի կենտրոնից, պետք է մեծացնել դատարանների վերահսկողությունը, որպեսզի օրենքի գերակայություն լինի։ Քննիչները ավելի զգույշ, արհեստավարժ կաշխատեն, մյուս կողմից էլ՝ դատարանները ավելի մեծ պատասխանատվություն ու զգուշավորություն կցուցաբերեն։ Այս տարբերակը  գործում է նաև մեր հարևան Վրաստանում և բավականին լավ արդյունքներ է տվել։ Իսկ ինչ վերաբերում է վեյթինգին, ապա այդպես էլ չստեղծվեցին  հստակ մեխանիզմներ «անորակ», կաշառակեր դատավորներին պատժելու և համակարգից հեռացնելու համար, մինչև այսօր ավանդական կարգապահական տույժերի միջոցով  փորձում են խնդիրը լուծել, որը լուրջ չի, բացարձակ արդյունավետ չէ։ Բացի դա՝ բարեփոխման համար անհրաժեշետ են օրենսդրական,սահմանադրական լուրջ փոփոխություններ։ Տեսեք, օրինակ, դատավորները ներկայիս սահմանադրությամբ ընտրվում են 65 տարի ժամկետով։ Ընտրում ենք, հետո տեսնում ենք չեն արդարացնում, սխալվել ենք, ընկնում ենք կրակը, հայտնվում անելանելի դրության մեջ,մինչդեռ պետք է դատավորներին ընտրել փորձաշրջանով,առաջին երեք տարում իրավական խիստ մոնիթորինգի տակ պահել,որպեսզի կարողանանք դատական համակարգը փոխել։ Սա է վեյթինգը ոչ թե այն, ինչ մինչև այսօր կատարվում է։ Այսպիսի անարդյունավետ  քաղաքականությամբ հանրության կողմից անվստահությունը մեծանալու է։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասով էլ մեծ հույսեր չունեմ, ավելին՝ իրավական-քաղաքական  նպաստավոր նախադրյալներ չեմ տեսնում։ Դատաիրավական համակարգը կարող է փոխվել միայն քաղաքա-իրավական միասնական կամքով, համալիր փոփոխություններով, դատաիրավական համակարգի վրա սոցիալական ազդեցության բարձրացմամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում