Friday, 15 10 2021
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո
Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը
00:45
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել
Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ
00:30
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է
Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
00:00
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters
«Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացներ. նոր հնարավորություն երիտասարդներին
Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
23:30
ԱՄՆ-ում միլիոնատեր Դարստը ցմահ դատապարտվել է 21 տարի առաջ կատարված սպանության համար
ԱԺԲ-ն անհնազանդության ակցիաներ կիրականացնի Երևանում` փակելով փողոցներ և շրջափակելով շենքեր
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
22:30
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր
Մոբիլիզիցայի գլխավոր նպատակը կրիտիկական քանակի հասնելն է. Ժիրայր Սեֆիլյան
22:10
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ
Ծանր մարտերի օջախներ հարավում և հյուսիսում. գրոհները ոչ մի պահ չեն դադարում. 44-օրյա պատերազմ՝ օր 19
21:50
Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Բաքվի սադրանքի ռազմական ու քաղաքական ուղղությունները․ Լուրերի հիմնական թողարկում
21:40
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո
Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները
Իշխանության և ընդդիմության կոնսենսուսով ՀՀ-ը որոշել է հավատարիմ մնալ ռուս-թուրքական կարգավորմանը
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Մոսկվան ամբողջ թափով փորձ է անում լցվել Հայաստան․ ինստիտուցիոնալ գործակալների մեխանիզմ է ներդնում
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համանախագահների կոնկրետ առաջարկները կողմերին. ինչպիսին են պատասխանները

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև առանձին հանդիպում: Մանրամասների մասին տեղեկություն չկա, կա միայն համանախագահների հայտարարությունը նախարարների հետ համատեղ հանդիպման առնչությամբ, որում ուշադրության է արժանի մի պարբերություն. «Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը»: Ի՞նչ կոնկրետ միջոցներ են առաջարկել համանախագահները կողմերին և ի՞նչ արձագանք ունեն կողմերը:

Հատկանշական է, որ համանախագահների համատեղ հայտարարության մեջ չկա խոսք նրանց հնարավոր ռեգիոնալ այցի մասին: Դա թերևս կախված է այն հանգամանքից, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ արձագանք կտան այսպես ասած թիրախային միջոցներին, որ համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիայի և հետագա հեռանկարների համար: Հարցերի շարքում կարող է լինել և այն, թե արդյո՞ք համանախագահները որևէ ժամանակ են պայմանավորվել կողմերի հետ, որի շրջանակում նրանք պետք է արտահայտեն առաջարկվող քայլերի վերաբերյալ իրենց մոտեցումները: Մեկ այլ ուշադրության արժանի հարց կարող է լինել այն, թե համանախագահների առաջարկները որքանով են համադրելի այն գործընթացի հետ, որ եռակողմ ձևաչափով փորձում է կառավարել և իրականացնել Ռուսաստանը: Ինչպես հայտնի է, այստեղ առանցքային շեշտը դրվում է հաղորդուղիների ապաշրջափակման վրա, թեև կասկած չկա, որ դիտարկվում է ավելի լայն շրջանակ, ընդհուպ հայ-թուրքական հարաբերության որոշակի ուրվագծեր: Այդ գործընթացի հետ որքան համադրելի են Մինսկի խմբի համանախագահների արած թիրախային առաջարկները: Եթե չլինի համադրելիություն, ապա հազիվ թե կարելի լինի իրատեսական համարել համանախագահների ձևաչափի առաջընթացը: Միաժամանակ, Նյու Յորքի հանդիպման հանգամանքը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում սեպտեմբերի 29-ին նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպմանը, առնվազն դրանում կովկասյան թեմայի շոշափման իմաստով: Իսկ թեման շոշափվելու է անկասկած: Կամ, Պուտին-Էրդողան հանդիպումն է, որ կարող է ինտրիգ մտցնել Մինսկի խմբի ձևաչափով Նյու Յորքի գործողության հեռանկարում: Բոլոր դեպքերում, ամերիկյան հանդիպումը վկայում է, որ կա որոշակի գործընթաց: Դրա բովանդակությունը և ուղղվածությունը հանրության համար անորոշ է, միաժամանակ նաև այն գուցե անորոշ է անգամ մասնակիցների համար, քանի որ ակնառու է՝ պետք է մերձեցնել ոչ միայն կողմերի, այլ նաև համանախագահների խորքային տարաձայնություններ և ռազմավարական պատկերացումների ու նպատակների տարբերություն: Ընդ որում, ավելի բարդը թերևս երկրորդ, այսինքն համանախագահների և մյուս խոշոր խաղացողների շրջանակի հայտարար ձևավորելն է, որովհետև կողմերի դիրքորոշումները անկասկած ենթակա են լինելու այդ շրջանակում տեղի ունեցող գործընթացներին: Այդ իմաստով, Հայաստանի համար ներկայումս գերկարևոր է դրանում ներառված խաղացողների հետ երկկողմ աշխատանքի և փոխըմբռնման առավելագույն արդյունավետություն ապահովելը, ինչն իհարկե լինելու է բավական բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում