Wednesday, 24 04 2024
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը

Ռևանշիստները «հանուն հայրենիքի» կարգախոսի ղժղժոցի տակ թաքցնում են քրեական պատասխանատվությունից խուսափելու ցանկությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը

 -ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ փողոցային պայքար են սկսելու, քանի որ միայն խորհրդարանական գործունեությամբ պայքարը բավարար չէ իշխանություններին հեռացնելու համար, որ բազմաթիվ ակցիաներ են անելու մինչև նոյեմբերի 9-ը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

 Ինչպես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ խորհրդարանական ընդդիմություն չկա, ռևանշիստներ են: Եթե հայտարարեին, որ իրենք հրաժարվում են ամեն գնով իշխանությունը փոխելու իրենց նպատակից, կդառնային ընդդիմություն: Իրենք չենք հայտարարել, հետևապես ռևանշիստներ են:

-Սեպտեմբերի 26-ին երթ անցկացրեցին, հետո մինչև նոյեմբերի 9-ը բազմաթիվ ակցիաներ և գործողություններ են իրականացնելու:

  Ինչ գործողություն են անելու, կարո՞ղ է ահաբեկչություն են անելու… փողոց են փակելու, բազմաթիվ ակցիաներ են անելու, թողնեն գնան: Այսինքն՝ մարդկանց զրկում են աշխատանքի իրավունքից: Միջին հայ քաղաքացին հազիվ ապրում է, չի նվնվում, չի բողոքում, աշխատում է: Թող տաքսու վարորդները զանգվածաբար դատի տան դրանց, գումարները վերցնեն: Կամ էլ, եթե կփակեն փողոցները, մեքենաները թող քշեն ուղիղ վրանները: Իրենք դրա իրավունքն ունեն, քանի որ մարդու իրավունքների մեջ ազատությունից և ամեն ինչից անդին ապրելու իրավունքն է:

 -Պարոն Շիրինյան, խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվում էր  համայնքների խոշորացման վերաբերյալ հարցը, ընդդիմությունը բոյկոտեց նիստը՝ դրանում   քաղաքական նպատակ տեսնելով: Նրանք պնդում են, որ սրանով իշխանությունը ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակ է հետապնդում:

 Հիմա իրենց նպատակը իշխանություն տապալելն է: Եկան մտան խորհրդարան, գործադիր իշխանություն չդարձան, որ բոլորին ձերբակալեն, հիմա շարունակում են անկայուն վիճակը պահել: Իշխանությունը պետք է լավ աշխատի, իր խոստացած ռեֆոևրմները պետք է անի, այդքան բան: Եթե այդ ռեֆորմներն անի, մի շաբաթում ռևանշիստների հարցը կփակվի:

-Հանրային աջակցություն, սակայն, չունեն, ինչպե՞ս կարող են հաջողել:

 Այո՜, չունեն, կմաշվեն-կգնան: Բայց եթե հենց այսօրվանից չսկսեն հեղափոխական վերափոխումներ երկրում, եթե այսպես շարունակվի, հաջողություն կունենան: Քաղաքականություն թող վարեն, արմատական բարեփոխումներ իրականացնեն՝ դատարան, իրավունք, սարքեն կարգին երկիր: Իրենց հաջողությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վատ քաղաքականության ուղիղ արտահայտությունն է: Իրենց նպատակը ոչ թե իշխանափոխություն, այլ հեղաշրջում իրականացնելն է: Նրանք որևէ կառուցողական առաջարկ չունեն, և եթե այսօր նրանց ասեն՝ երկրի վերակառուցման հաջող ծրագիր ներկայացրեք, չեն կարողանա:

Քոչարյանն էլ նախորդ շաբաթ հանդիպել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին և խոսել պայքարին նոր թափ հաղորդելու ակտիվանալու անհրաժեշտության մասին: Հնարավո՞ր է, որ դա առնչություն ունի նրա հետ, որ ապօրինի գույքի հետ կապված հարյուրավոր գործեր են սկսել հարուցել:

Այո, իհարկե ունի: «Հանուն հայրենիքի» կարգախոսով այդ ղժղժոցի տակ թաքցնում են՝ քրեական և այլ պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու իրենց ցանկությունը: Նաև գոհացնում են հյուսիսից եկող սառը քամիներին: Եթե նկատել եք, ակտիվացել են Անդրանիկմիհրանյանները, Բագդասարովները: Ալիևը այսօր հայտարարել է, որ ինքը բոլոր դեպքերում Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շատ էր սիրում, Նիկոլին՝ հեչ: Նիկոլին հեչ, որովհետև Նիկոլն իրենց մարդը չի, ինքը մեր ժողովրդի մարդն է: ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը Քոչարյանին ու Սերժն գովել է, ես իրենց տեղը լինեի, գետինը կմտնեի: Գետինը մտնելու բան է, թուրքը քեզ գովում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում