
Հոդվածագիր Դանա Լի Սմիթը Eat This, Not That հարթակում հրապարակված հոդվածում խոսել է այն մթերքների մասին, որոնցից պետք է հրաժարվել 30 տարեկանից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Առաջին հերթին հեղինակը խորհուրդ է տալիս հրաժարվել բուրավետիչով յոգուրտից, որը պարունակում է այնքան շաքար, որքան մեկ բաժակ պաղպաղակը: Այս կանոնը վերաբերում է խմորեղենին, կեքսերին և նախաճաշի բլիթներին:
«Գազավորված ըմպելիքը պարունակում է հնարավոր քաղցկեղ առաջացնող գունավորիչներ և սննդակարգում շաքարի հիմնական աղբյուրն է»,-ասել է Սմիթը:
Հրապարակախոսը 30 տարեկանից հետո արգելվող մթերքների շարքին է դասել հետևյալ սննդամթերքները.
– միս խրթխրթան կեղևով,
– սոյայի և պանրի սոուսներ,
– սալյամի և հոթ դոգ,
– չիպսեր,
– մարգարին,
– բեկոն,
– միջուկով թխվածքաբլիթներ (ռոգալիկներ) և սպիտակ հաց,
– թունաքիմիկատներ պարունակող ապրանքներ.
– սառույցով սուրճ և կոֆեին պարունակող պաղպաղակ,
– բուսակերների բուրգերներ,
-պահածոյացված մրգեր:
Բացի այդ, հոդվածագիրը հորդորել է հրաժարվել կոկտեյլներից և գարեջրից, քանի որ ալկոհոլը կարող է անքնություն առաջացնել, ինչը հաջորդ օրն ուտելու մեծ ցանկություն է առաջացնում:
Դանա Լի Սմիթը եզրափակել է, որ այս մթերքներից հրաժարվելը մարդուն թույլ կտա «գեղեցիկ» ծերանալ և մնալ լավ մարզավիճակում։