Կան ճարպային կուտակումները վերացնելու մի քանի մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հակացուցումները, ուժեղ և թույլ կողմերը: Այս մասին «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է կոսմետոլոգ Ինեսսա Օլիյնիչենկոն:
Նա պարզաբանել է, որ խոսքը ներարկման լիպոլիտիկ մեզոթերապիայի, ապարատային կրիոլիպոլիզի և վիրահատական լիպոսակցիայի մասին է:
Եթե ճարպի ծալքի հաստությունը չի գերազանցում երկու սանտիմետրը, իսկ ճարպային կուտակումների գոտիները տեղային են, ապա ամենից հաճախ բժիշկները դիմում են լիպոլիտիկ մեզոթերապիայի, նշել է Օլիյնիչենկոն:
Արդյունավետությամբ երկրորդն ապարատային կրիոլիպոլիզն է: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս դիմել այդ պրոցեդուրային այն հաճախորդներին, որոնք ունեն մեծ քանակությամբ ճարպային հյուսվածք, սակայն դրա հաստությունը չի գերազանցում երեք սանտիմետրը:
Վիրահատական լիպոսակցիան ամենաքիչն է տարածված նրանց շրջանում, որոնք ցանկանում են կարգի բերել իրենց մարմինը: Այնուամենայնիվ, հենց այս մեթոդն է հնարավորություն տալիս մշտապես ազատվել ճարպային կուտակումներից: