Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Կրեմլում մեկնաբանել են Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի հարցով Թուրքիայից հնչող հայտարարությունները չեն խաթարում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած բովանդակալից և կառուցողական այցի հեռանկարները:

Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 29-ին այցելել Սոչի, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նրա վարչակազմում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին, այդ թվում ՝ «բռնակցված» Ղրիմի տարածքի։

«Երևի մի քիչ, այսպես ասած, տհաճ հետք է թողել, որ նման հայտարարություններ սկսել են հնչել առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտելու օրերին։ Սակայն, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խաթարում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան հաջող, բովանդակալից և կառուցողական աշխատանքային այցի հեռանկարները»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ «նման զգայուն թեմաների վերաբերյալ նման հայտարարություններ», սովորաբար, չեն արվում միջազգային քաղաքականության ավանդույթներով։

«Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը։ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ բավականին զարգացած հարաբերություններ ունենք և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ։ Թուրքիայի դիրքորոշումը, պարոն Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի հարցում մեզ լավ հայտնի է։ Եվ նրանք այն չեն թաքցրել», – հավելել է նա։

Պեսկովը նշել է, որ Էրդողանը Ղրիմը համարում է օկուպացված, և նա նաև շատ թուրքեր գիտի, որոնք «մոլի ազգայնականներ են» և Ղրիմը համարում են թուրքական, բայց, բարեբախտաբար, այդ ազգայնականները իշխանության չեն և Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց այդ տեսակետը:

Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում ընտրությունների արդյունքները։ Էրդողանը նաև նշել էր, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում