Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Սննդաբանն նշել է 5 մթերք, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից

Ամերիկացի դիետոլոգները նշել են հինգ սննդամթերք, որոնք օգնում են ազատվել որովայնի ճարպից` ներքին օրգանների ամենավտանգավոր ճարպից, hաղորդում է Eat This, Not That! հարթակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջության լավագույն ցուցիչը ոչ միայն քաշի կորուստն է, այլ որովայնի ճարպից ազատումը, քանի որ դա կարևոր դեր է կատարում նյութափոխանակության վրա։

Որովայնի ճարպից ազատվելու համար որոշակի մթերքներ կարող են մեծ դեր խաղալ։

1. Ցանկում առաջինը ճարպոտ ձուկն է՝ սաղմոն, թյունոս, սարդինա և սկումբրիա: Ըստ դիետոլոգ Անյա Ռոզենի՝ այս տեսակի ձկները պարունակում են սրտի համար օգտակար օմեգա-3 թթուներ, որոնք պայքարում են ներքին օրգանների ճարպի դեմ՝բարձրացնելով ինսուլինի զգայունությունը և պայքարելով օրգանիզմում բորբոքման դեմ: Բացի այդ, յուղոտ ձուկը դիետիկ սպիտակուցի աղբյուր է, որը մեծացնում է նյութափոխանակության մակարդակը և ավելացնում հագեցման հորմոնները:

2. Կոկոսի յուղը վատ համբավ ունի հագեցած ճարպի բարձր պարունակության պատճառով։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կոկոսի յուղում առկա հատուկ ճարպը՝ միջին շղթայի տրիգլիցերիդները, կարող են էականորեն նվազեցնել օրգանիզմում կուտակված ճարպի ընդհանուր քանակը, նույնիսկ չափազանց կալորիականության պայմաններում:

3. Ցանկում հաջորդը լոբին է: Ըստ սննդաբան Նիկոլ Ստեֆանովի՝ շատ լոբազգիներ ուտելը կարող է օգնել նվազեցնել որովայնի ճարպի կուտակումը: Ստեֆանովի կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ լոբին լուծվող մանրաթելերի հիանալի աղբյուր է:

4. Յոգուրտ (մածուն՝ միայն շիճուկային մասը քամած, ավելի խիտ): Սննդաբան Էշլի Լարսոնը բացատրում է, որ յոգուրտը հարուստ է սպիտակուցներով և կարող է երկարացնել հագեցվածության զգացումը և արդյունքում նվազեցնում է կալորիաների ընդունումը: Այն պարունակում է օգտակար բակտերիաներ՝ պրոբիոտիկներ, որոնք օգնում են հավասարակշռել աղիների բակտերիաները և նվազեցնել փքվածությունը կամ մարսողական այլ խնդիրները: Լարսոնը խորհուրդ է տալիս յոգուրտ ուտել նախաճաշին կամ որպես կեսօրվա խորտիկ:

5. Հավկիթը նույնպես կարող է օգնել ազատվել որովայնի ճարպից, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և առողջ ճարպերով: Սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշին ձու ուտել, քանի որ դրանք կարող են երկարացնել հագեցվածության զգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում