Thursday, 09 02 2023
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բնակարանների վարձակալության գործարքները նվազել են. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք
ՌԴ-ում աշխատուժի կարիք կա․ շատերը հեռացել են երկրից. ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում
Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, Լարսը փակ է
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Հայաստանի տնտեսությունը «պոկվել» է քաղաքականությունից
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ բացել․ վերլուծաբան
Ռուսաստանի բյուջեում ռեկորդային անցք է գոյացել
01:00
Չարլզ 3-րդն ընդունել է Վլադիմիր Զելենսկիին
Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն
Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ․ Փաշինյանը` ԱԺ-ում
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լոռիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Երևանցու տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել
Սամվել Ալեքսանյանի կինը ընտրվել է Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ
Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպան
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
22:45
ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային
22:30
Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին
Թուրքիա, Սիրիա. Ով է հաջորդը. Ինչպիսի սեյսմիկ ակտիվություն է Հայաստանում
22:07
Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները
Թուրքիայում, ՌԴ-ում ու Ադրբեջանում քանի անկայուն վիճակ է, պետք է շատ զգոն ու զգույշ լինել
21:50
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
Եթե Արցախը մնա առանց հայերի, ՌԴ ներկայությունը կհասնի նվազագույնի
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը փակ է
21:30
ՌԴ շինարարության նախարարությունը պատրաստ է Թուրքիային և Սիրիային օգնել նաև երկրաշարժից հետո շենքերի վերականգնման հարցում
ԿԳՄՍ նախարարի տեղակալները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր

Դեպի Նախիջևան «միջանցք»-ի ուրվականը. պատասխանատվության հրատապ ռեժիմ

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսելով հանդիպելու իրեն ուղղված առաջարկի մասին, որն ըստ նրա Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն շարադրել է այդ հանդիպման և ընդհանրապես հայ-թուրքական երկխոսության պայմանը՝ «դեպի Նախիջևան միջանցք»: Պաշտոնական Երևանը, ինչպես հայտնի է, միարժեք հայտարարել է՝ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկի այդպիսի հարց: Խոսքը «միջանցքի» մասին է կարգավիճակային տրամաբանության համատեքստում, այլ ոչ թե զուտ հաղորդակցության: Այլ կերպ ասած, Երևանը դեմ չէ իր տարածքով Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությանը, բայց այն պայմաններով, ինչ պայմաններով որ հաղորդակցվում են օրինակ Իրանը և Վրաստանը՝ անցնելով բոլոր սահմանային և մաքսային ընթացակարգերը, այլ կերպ ասած՝ հաղորդակցվելով Հայաստանի սուվերեն վերահսկողությամբ, ինչպես ցանկացած պետության պարագայում է:

Ի վերջո, նույն կերպ Հայաստանը հաղորդակցվում է օրինակ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան կամ Եվրոպա, կամ Իրանի տարածքով դեպի հարավ: Ադրբեջանը պահանջում է «սուվերեն միջանցք», երբ դրանով հաղորդակցվելու համար չի լինի պատասխանատու որևէ երրորդ կողմի: Ի վերջո, երրորդ կողմով հաղորդակցության պակաս Բաքուն ու Անկարան չունեն: Նախիջևան-Ադրբեջան կապն ապահովվում է Իրանի տարածքով, Վրաստան-Թուրքիա երթուղով: Իհարկե Հայաստանի տարածքով հաղորդակցությունը կլինի զգալիորեն կարճ, բայց կարճությունը չէ, որ Բաքվի ու Անկարայի համար կարևոր է, այլ «սուվերենությունը»: Այստեղ կա երկակի վիճակ: Մի կողմից կա նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, որտեղ չկա որևէ միջանցքի մասին խոսք, և միաժամանակ խոսվում է Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցության մասին՝ Ռուսաստանի Անվտանգային դաշնային ծառայության հսկողության ներքո:

Մյուս կողմից, ակնհայտորեն առկա է առնվազն հրապարակայնորեն չֆորմալացված և չբարձրաձայնված «տարածքների փոխանակման» թեման, որի մասին օրերս հայտարարեց նաև Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն: Խոսքը հենց «միջանցքի» մասին է, որն ըստ Քավանոյի՝ եղել է ոչ թե միջնորդների առաջարկը, այլ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների և քննարկումների ընթացքում ծնված գաղափար, որը միջնորդները պարզապես ձևակերպել են: Հայտնի է, որ գաղափարը եղել է քիվեսթյան տարբերակում, սակայն հայտնի չեն մանրամասները: Ընդ որում, Քերի Քավանոն ի պատասխան մանրամասների վերաբերյալ հարցի հայտարարեց, թե չի ուզում ներկայացնել դրանք, որպեսզի չվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հեռանկարին, ինչը նշանակում է, որ «միջանցքի» հարցն այնուամենայնիվ միայն Ադրբեջանը չէ, որ պնդում է, այլ այդ հարցը առնվազն դիտարկելի է նաև համանախագահների մակարդակում: Ընդ որում, Քավանոյի հայտարարությունից առաջ այդ մասին ոչ ուղիղ, բայց բավականին թափանցիկ խոսքը եղել է Մինսկի խմբի եռանախագահների տարածած հայտարարության մեջ, որտեղ նրանք կողմերին կոչ էին անում հնարավորինս արագ սկսել ուղիղ բանակցությունը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սեղանին մոտենալով յուրաքանչյուրը իր օրակարգով և առաջնահերթություններով: Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Երևանում հայտարարել է, որ չի քննարկվում միջանցքի հարց, քննարկվում է հաղորդուղիների ապաշրջափակումը: Բայց, չի քննարկվում, չի նշանակում, թե չկա օրակարգում կամ չի ընդունվում այդ հարցը ընդհանրապես:

Ուշադրության է արժանի, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առ այսօր որևէ կերպ չի անդրադարձել Քավանոյի հայտարարությանը, թե ինքն ու հայր Ալիևն են եկել փոխանակման գաղափարի: Ռոբերտ Քոչարյանը 2020  թվականի օգոստոսին տված հարցազրույցում չի հերքել, որ խոսվել է «սուվերեն ճանապարհի» մասին, սակայն մի բան է, երբ խոսքը այսպես ասած միջնորդների առաջարկի մասին է, մեկ այլ բան, երբ այդ միտքը ծնվել է Հայաստանի ու Ադրբեջանի թեկուզ արդեն նախկին նախագահների հանդիպումից: Այստեղ ստեղծվում են պատասխանատվության շոշափելիորեն տարբեր դաշտեր: Իսկ, երբ խոսքն արդեն ոչ միայն նախկին նախագահի, այլև ներկայիս խորհրդարանական երկրորդ ուժի և ընդդիմադիր դաշտում անվիճելի առաջատարության հավակնող ուժի առաջնորդի մասին է, ապա այլևս գործ ունենք պատասխանատվության հրատապ ռեժիմի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում